Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնողները որոշում են ինքնուրույն՝ իրենց հայեցողությամբ:

Նշված հանգամանքը, սակայն, ինքնին չի ենթադրում պետության անտարբերությունն այդ է հարցում: ՀՀ օրենսդրությամբ ընդգծվել են ծնողական իրավունքների իրականացման սահմանները ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 53)՝ նշելով, թե ինչ եղանակներ պետք է բացառվեն երեխայի վրա ազդեցության միջոցներից (այն է՝ քամահրական, դաժան, կոպիտ, երեխայի արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, վիրավորանք կամ երեխաների շահագործում): Բացի դրանից, ամրագրվել է, որ ծնողական դաստիարակությունը չպետք է վնաս պատճառի երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը:

Երեխայի դաստիարակության՝ ծնողների իրավունքը, որը միաժամանակ նրանց պարտականությունն է, և ինչպես վերևում նշեցինք, անխզելիորեն կապված է երեխայի բազմակողմանի /ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական/ զարգացման մասին հոգալու՝ ծնողների իրավունքների և պարտականությունների հետ:

«Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի հոդված 18-ն ընդլայնում է ծնողական պատասխանատվության հասկացությունը: Հոդվածում մասնակից պետություններից պահանջվում է «օգտագործել իրենց լավագույն ջանքերը» այդ սկզբունքի ճանաչումն ապահովելու նպատակով, որպեսզի երկու ծնողն էլ ունենան ընդհանուր պատասխանատվություն երեխայի դաստիարակության և զարգացման համար: Մեր կարծիքով, թվարկվածները նաև այս կամ այն կերպ վերաբերում են նաև նախադպրոցական հաստատության մանկավարժներին և դաստիարակներին, ինչի մասին օրենսդիրը «լռել է»:

Ծնողի հոգատարությանն արժանանալը երեխայի իրավունքների իրականացման հիմնական պայմանն է: Հոգածությունը ներառում է երեխայի օգնության բոլոր տեսակները՝ ինչպես ծնողների կողմից երեխայի կենսականորեն անհրաժեշտ պահանջմունքների բավարարումը (սննդով, հագուստով, բուժսպասարկմամբ, գրենական պիտույքներով ապահովելը, տրված հարցերին պատասխանելը, խաղերի և զբաղմունքի այլ ձևերով միասին ժամանակ անցկացնելը և այլն), այնպես էլ երեխային հոգեպես աջակցելը, նրա հետ շփվելը, ուշադրությունը նրա նկատմամբ, նրա հետաքրքրությունները հասկանալը, նրան հուզող խնդիրները լուծելը և այլն:

Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝

ա) մտավոր և հոգեկան զարգացմանը վնւսսող ցանկացած տեսակի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.

բ) բժշկական օգնության և սպասարկման.

գ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից և ազդեցությունից, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:

Երեխան ունի նաև իր ծնողների կողմից դաստիարակվելու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգվելու իրավունք: Այդ առումով ընտանիքում պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի ֆիզիկական, հոգեկան և բարոյական զարգացման համար: Ընտանեկան մթնոլորտը պետք է նպաստի երեխայի ուսումնառությանը, պահածոյացված ստեղծագործական ունակությունների բացահայտմանը, նրա՝ որպես լիարժեք անհատ ձևավորմանը, որ պատրաստ լինի ինքնուրույն հասարակական կյանքին:

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն («Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք, հոդված 8):