Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար,

9) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը,

10) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն՝ կրթության կառավարման լիազորված մարմնի, կրթության կառավարման տարածքային և տեղական մարմինների հետ,

11) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,

12) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի անվտանգությունը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը,

13) սահմանված կարգով ձևավորում է հաստատության սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը, պաշտպանում նրանց օրինական իրավունքները և շահերը,

14) ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը,

15) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը,

16) պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնական հաստատությունում մանկական, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության համար,

17) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է հաստատության խորհրդի, ծնողական, հոգաբարձուների, աշակերտական և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ խորհրդակցական մարմինները,

18) հաստատությունը ներկայացնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

19) հսկում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը,

20) առանց լիազորագրի հանդես է գալիս հանրակրթական դպրոցի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս հանրակրթական դպրոցի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

21) իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող, հաստատության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

2. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.

1) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները և ընդգրկված են տնօրենի վերապատրաստման հարցաշարերում՝

ա. ՀՀ Սահմանադրությունը, կրթության տարբեր աստիճանների մասին բոլոր ՀՀ օրենքները, «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքները և վարչական վարույթի մասին», «Գնումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքները, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը, կրթության