առարկայական ծրագրերի մեկ տարի փորձարկումից և արդյունքների ամփոփումից հետո:
Միջնակարգ կրթության պետական չափորոշիչների ձևավորման նպատակով սահմանվում է նրա բովանդակության հետևյալ կառուցվածքը՝
ա) բացատրագիր,
բ) կրթության բովանդակությունը /ուսումնական բնագավառները և բաղադրիչները/,
գ) սովորողին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները՝ ըստ ուսումնական բնագավառների և դպրոցի աստիճանների,
դ) հենքային ուսումնական պլանը /իր աղյուսակներով և պարզաբանումներով/, դրա ձևավորումը, օրինակելի ուսումնական պլանի մշակմանը ներկայացվող պահանջները,
ե) գնահատման ձևերը, սանդղակը և գնահատականների գրանցման ու հաշվառման կարգը:
Օրինակ, ստանդարտը բովանդակային տեսանկյունից կարող է նախատեսել սովորողին ներկայացվող որակական հետևյալ պահանջները՝
1) բազային հասկացությունների և կարողությունների տիրապետում՝
ա) ուսումնասիրվող ճյուղի հիմնական հասկացություններն իմանալն ու արտաբերելը,
բ) ղրանց սահմանումները, ձևակերպումները տալը,
գ) հասկացության բովանդակությունը, ծավալը բացահայտելը,
դ) հարակից հասկացությունները, միջհասկացութային կապերը պարզելը,
ե) գործնականում, որևէ ուսումնական առարկայի հասկացությունը մեկնաբանել կարողանալը,
2) տվյալ գիտության ճյուղի տեսական, հայեցակարգային հարցերը, օրենքները, օրինաչափությունները, դրանց պատմական, մեթոդաբանական հիմնախնդիրը և կանխատեսումներն իմանալը,
3) ինչպես կայուն /ստանդարտ/, այսպես էլ փոփոխվող /ոչ ստանդարտ/ իրավիճակներում ճանաչողական /տեսական/ և գործնական խնդիրների լուծման ժամանակ ստացած գիտելիքներն օգտագործել կարողանալը,
4) տվյալ ուսումնական ոլորտի տեսական և գործնական հարցերի մասին սեփական մտածելակերպ և սեփական դատողություններ ունենալը,
5) ավագ դպրոցում հայաստանյան հասարակության հիմնախնդիրների մասին տեղեկացված լինելը և սոցիալական, տնտեսական, քաղաքական, էկոլոգիական, բարոյական, արտադրական, կառավարչական, ազգային, միջազգային, մշակութային, ընտանեկան և այլ հիմնախնդիրների լուծման գործում իր դերակատարումը գիտակցելու ունակություն դրսևորելը,
6) գիտության և գործունեության տարբեր բնագավառներում անընդմեջ ինքնակրթության տեխնոլոգիաներին տիրապետելը:
Հատուկ կրթության պետական չափորոշիչը ձևավորվում է միջնակարգ կրթության չափորոշիչի հիման վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հատուկ ուսումնական հաստատության առանձնահատկությունները և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունակություններն ու կարողությունները:
Այդպիսին են պետական կրթական չափորոշիչների ընդհանուր բնութագրերի իրավական հիմքերը, որոնք առարկա և միջոց են կրթական համակարգի իրավական կարգավորման համար:
Հիմա անդրադառնանք կրթական ծրագրերի հասկացությունը, կրթական ծրագրերի կառուցվածքը և իրավական բնույթը բացահայտելու խնդիրներին
9.3.2. Կրթական ծրագրերի իրավական կարգավորումը
Կրթական ծրագիրը՝ կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունն է և մասնագիտական ուղղվածությունը: Ուսումնական հաստատությունը հանրակրթական ծրագիր(եր) կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում՝ համաձայն իր կանոնադրության: Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են իր կանոնադրությամբ:
Ուսումնական հաստատությունը, հիմնադրի որոշմամբ, հանրակրթական ծրագիրը կարող է