Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


10) սահմանում է ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը,

11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները,

12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը,

13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման և որակավորման տարակարգերի շնորհման, տարածքային և հանրապետական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը,

14) սահմանում է ատեստավորման միջոցով որակավորում ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգը,

15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը,

16) սահմանում է ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը,

17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները,

18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը,

19) իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ։


9.4.2. ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունները հանրակրթության բնագավառում

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հողված 30-ը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավասությունները։ Դրանք են՝

1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր,

2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների /հրաշամանուկների/, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները,

3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ,

4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը,

5) համարվում է պետական ավագ դպրոցների պետական լիազոր մարմինը,

6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը,

7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,

8) հաստատում է երաշխավորված դասագրքերի ցանկը,

9) համաձայնություն է տալիս պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողություն սահմանելուն,

10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները և տևողությունը,

11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը,

12) հաստատում է պետական ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրերի