Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական և բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական և սանիտարահիգիենիկ սպասարկում և համապատասխան ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

8. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ապահովվում են նաև դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով:

9. Կարևոր է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառի մասնագետների պատրաստումը, որն իրականաց վում է միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում և լրացուցիչ կրթության դասընթացներում: Պետական բյուջեի, դոնոր հանրության, հասարակական-բարեգործական հիմնադրամների և կազմակերպությունների միջոցների հաշվին կատարվում է նաև այս բնագավառի մասնագետների վերապատրաստում:


Գլուխ 10.2. Առանձնահատուկ կրթության սուբյեկտները, նրանց իրավունքները և պարտականությունները

10.2.1. Առանձնահատուկ կրթության սուբյեկտները

Առանձնահատուկ կրթության ոլորտի սուբյեկտներ են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք մասնակցում են հատուկ կրթության իրականացմանը, դրանք են՝

  • առողջական սահմանափակ հնարավորություններով անձինք,
  • առողջության սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողները (այլ օրինական ներկայացուցիչներ), ինչպես նաև առողջության սահմանափակ հնարավորություններով մեծահասակների օրինական կամ լիազորված ներկայացուցիչները
  • մանկավարժական, բժշկական և այլ աշխատող մասնագետները, հաստատության իրավաբանները, ինչպես նաև առողջության սահմանափակ հնարավորություններով անձանց մեջ մտնող մանկավարժները,
  • պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական, ոչ պետական կազմակերպությունները, նրանց պաշտոնական անձինք, այլ անձինք, որոնք զրաղված են հատուկ կրթությամբ:

Գործունեության հիմնական ուղղվածությունից և բովանդակությունից կախված՝ հաստատության հաստիքներում կարող են վերանայվել մեթոդիստի, մանկավարժ-հոգեբանի, սոցիալական մանկավարժի, ուսուցիչ-լոգոպեդի, ուսուցիչ-դեֆեկտոլոգի, բժիշկ-մասնագետի, բուժքրոջ, սոցիոլոգի, սոցիալական աշխատողի և այլ պաշտոններ:


10.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքները

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ով սահմանված են այդ անձանց իրավունքները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք իրավունք ունեն կրթական ծրագրերին, իրենց զարգացման առանձնահատկություններին և տարիքին համապատասխան ստանալ՝

ա) նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթություն՝ պետական և համայնքային հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անվճար հիմունքներով,