Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բ) հատուկ կրթություն՝ հատուկ և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում՝ անվճար հիմունքներով,

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն և հետբուհական մասնագիտական, հիմնական և լրացուցիչ կրթություն՝ համապատասխան ուսումնական հաստատություններում՝ պետպատվերի շրջանակում կամ օրենքով սահմանված այլ արտոնյալ հիմունքներով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք ուսումնառության ընթացքում իրավունք ունեն օգտվել հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների՝ օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև, հաշմանդամության դեպքում, օգտվել օրենքով սահմանված արտոնություններից:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ցուցաբերվում է հատուկ մանկավարժական օգնություն՝ ուսումնական հաստատություններում հաստիքագրված հատուկ մանկավարժի և (կամ) վերականգնողական կենտրոններում և համայնքներում հատուկ մանկավարժական ծառայություններ կազմակերպելու միջոցով:

Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետպատվերի շրջանակում երեխան իրավունք ունի բժշկական ստուգման և բժշկահոգեբանամանկավարժական գնահատման:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել օգնականի ծառայություններից, որից օգտվելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

10.2.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների /այլ օրինական ներկայացուցիչների/ իրավունքները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) իրավունք ունեն՝

ա) մասնակցել երեխայի անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

բ) անձի առավել արդյունավետ դաստիարակության և զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով որպես ունկնդիր ուսումնական հաստատության ղեկավարի թույլտվությամբ մասնակցել միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների պարապմունքներին,

գ) ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն հատուկ կրթության հարցերով,

դ) օգտվել օրենքով սահմանված այլ իրավունքներից:


10.2.4. Մանկավարժների և մյուս մասնագետների իրավունքներն ու պարտականությունները

Հաստատության աշխատակիցներն իրավունք ունեն՝

  • Մասնակցել հաստատության կառավարմանը՝ հաստատության կանոնադրությամբ որոշված կարգով:
  • Բարձրացնել իրենց որակավորումը բարձր մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես նաև որակավորման բարձրացման հաստատություններում:
  • Աշխատակիցներին, որոնք մասնակցում են հատուկ կրթության իրականացմանը, իրավունքներից