Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:

Պետական ուսումնական հաստատության տնօրենը չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հաստատությունը պատասխանատու է իր իրավասությունների՝ կրթական գործընթացի կազմակերպման մեթոդների և միջոցների, վերականգնողական-շտկողական աշխատանքի, երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ընդունակություններին, հետաքրքրություններին համարժեք արձագանքելու և երեխաների առողջության պաշտպանման համար պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների առաջ:


10.2.6. Ուսուցման կազմակերպման մասին պայմանագիրը

Ուսուցման կազմակերպումը հստակ օրենսդրությամբ սահմանված կարգով իրացնելու համար այն իրականացվում է պայմանագրային հիմունքներով:

Ուսուցման կազմակերպման մասին պայմանագրի ձևը հաստատում են հանրապետական գործադիր այն մարմինները, որոնց իրավասությունների մեջ են մտնում այդպիսի երեխաների կրթության և առողջապահության և խնամքի հարցերը:

Տնային ուսուցման մասին պայմանագրի ձևը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցի և այդ դպրոց հաճախող երեխաների ծնողների /կամ օրինական ներկայացուցիչների/ միջև կնքվող պայմանագրի ձևին, ապա այն հաստատված է «Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին»՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի N 1105-Ն հրամանի հավելվածով, այսինքն՝ հանրակրթական դպրոց հաճախող մյուս երեխաների ծնողների հետ կնքվող պայմանագրին հավասարազոր: Քանի որ այն օրինակելի ձև է, պայմանագրի կողմերի երկուստեք համաձայնությամբ կողմերը կարող են ստանձնել լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ:

Հիշեցնենք, որ առողջության սահմանափակ կարողություններով անձանց կրթության հաստատություններ ընդունելությունն իրականացվում է բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի բազմամասնագիտական հանձնաժողովի կամ բժշկասոցիալական փորձաքննական հաստատության հետազոտության հիման վրա:

Այդպիսի անձանց, հատուկ կրթության հաստատության մի տեսակից մյուսը ինտեգրատիվ ուսուցման կամ սովորական հանրակրթական հաստատությունների տեղափոխելու համար, անհրաժեշտ է տեղափոխման մասին մասնագիտական եզրակացություն և անչափահասի ծնողների (կամ այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությունը:

Տեղափոխման հարցը, որպես կանոն, դիտարկվում է սովորողի հատուկ կրթական հաստատություն ընդունվելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Այդ հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում պատասխանատուներն ապահովում են սովորողների (դաստիարակվողների) տեղափոխությունն այլ հատուկ կրթության հաստատություններ կամ համապատասխան ինտեգրատիվ ուսուցման հաստատություններ նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության դեպքում:

Երեխաները կարող են շարունակել ուսումն այն նույն կրթական հաստատություններում, որտեղ նրանք սովորել են նախկինում: Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներն իրավունք