Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ունեն պաշտպանել երեխաների օրինական շահերը և իրավունքները, մասնակցություն ունենալ հաստատության գործունեությանը՝ տվյալ հաստատության կանոնադրությանը /կամ պայմանագրին համապատասխան, ինչպես նաև՝ ուսուցման, դաստիարակման և երեխաների առողջացման մեթոդներին:


Գլուխ 10.3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ընդունելության կարգի, կրթության ձևերի և հաստատությունների տեսակների իրավական կարգավորումը

10.3.1. Երեխայի ընդունելության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման կարգերը

Հատուկ կրթական հաստատություններ ընդունվում են այն երեխաները, ովքեր իրենք են դիմել օգնության՝ ծնողների միջամտությամբ /որոնք ուղարկվել են այլ կրթական հաստատության կողմից՝ ծնողների համաձայնությամբ/, այդպիսիք են՝

  • մանկավարժական բարձիթողությամբ երեխաներ, որոնք հրաժարվել են գնալ ուսումնական հաստատություններ,
  • հուզազգացմունքային ոլորտի խանգարումներով,
  • տարբեր հոգեբանական և ֆիզիկական բռնության ենթարկված,
  • ընտանիքը հարկադրաբար լքող երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը.
  • փախստականների ընտանիքների երեխաները, հարկադրաբար տեղահանվածները, ինչպես նաև տեխնածին, տարերային աղետներից, տեխնիկական վթարներից տուժածները և այլն:

Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման՝

ա) ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի հիման վրա՝ իր նախաձեռնությամբ կամ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգի իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների առաջարկով,

բ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա:

Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ:

Հատուկ կրթություն ստանալու իրավունքը հաստատվում է փաստաթղթով, որը տրվում է երեխային (կամ նրա օրինական ներկայացուցչին) բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կողմից կամ մեծահասակին (կամ նրա օրինական ներկայացուցչին) բժշկա-սոցիալական հետազոտական հաստատության կողմից:

Կրթություն ստանալու հատուկ պայմանները որոշվում են բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի կամ բժշկասոցիալական հետազոտական փորձաքննական հաստատությունների եզրակացությամբ: Նշված կազմակերպությունների պաշտոնական անձինք պատասխանատվություններ են կրում այն տեղեկությունների համար, որոնք բովանդակվում են այդ փաստաթղթերում:

Այն անձինք, ովքեր կանխամտածված կերպով սխալ եզրակացություն են կայացրել կամ տրամադրել անօրինական փաստաթղթեր, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են կարգապահական, վարչական, քաղաքացիա-իրավական և քրեական պատասխանատվություն:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի համաձայն բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման, արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիրը հիմք