Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է երեխայի կրթության ուսումնական հաստատությունն ընտրելու համար:

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնների և տարածքային կառավարման պետական մարմինների պաշտոնատար անձինք, ՀՀ օրենքներին համապատասխան, պատասխանատվություն են կրում նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:

Բժշկահոգեբանամաևկավարծական գնահատման կենտրոնները՝

ա) սահմանում են երեխաների առավել վաղ շրջանում զարգացման առանձնահատկությունների բացահայտման, գնահատման և կրթության համար համարժեք պայմանների ապահովման հիմքերը,

բ) կազմում են համապատասխան եզրակացություն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առողջությանը համարժեք կրթության պայմանների վերաբերյալ,

գ) մատուցում են խորհրդատվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին),

դ) մատուցում են խորհրդատվություն մանկավարժության, առողջապահության և աւցիալական ոլորտների աշխատակիցներին՝ երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների վերաբերյալ,

ե) ձևավորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազա և օրենքով սահմանված կարգով այն տրամադրում համապատասխան շահագրգիռ կազմակերպություններին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 4-ի N 163-Ն և N 1180-Ն համատեղ հրամանի հավելվածով հաստատվել է «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը»: Համաձայն այդ կարգի, երեխայի կարիքների գնահատման նպատակով ուսումնասիրվում են երեխայի սոցիալական, կրթական, հոգեբանական և առողջության հետ կապված հիմնական խնդիրները:

Գնահատման նպատակն է՝ երեխայի կարիքների վաղ հայտնաբերումը, ուսումնասիրումն ու երեխայի սոցիալ-հոգեբանական անհատական ծրագրի ապահովումը:

Երեխայի կարիքները գնահատվում են ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բազմամասնագիտական խմբի (սոցիալական աշխատող, մանկավարժ, բժիշկ, հոգեբան և իրավաբան) (այսուհետ՝ մասնագիտական խումբ) կողմից և կազմվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման թերթիկ՝ համաձայն ձևի: Ըստ այդ ձևի, բացի երեխայի ընտանիքի սոցիալական վիճակի գնահատումից, լրացվում է նաև՝

ա/ այն կրթական հաստատության անվանումը, որտեղ հաճախում է երեխան,

բ/ երեխայի առաջադիմությունը,

գ/ երեխայի ներգրավվածությունը կրթական համակարգում, հակառակ դեպքում՝ կրթությունից դուրս մնալու պատճառները,

դ/ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը՝ ըստ բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի՝

  • խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչութային և խոսքի ընդհանուր թերզարգացում,
  • լսողության խանգարում՝ չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ,
  • տեսողության խանգարում՝ կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն,