Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԱԺԻՆ-11 ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ


Գլուխ 11.1. Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հասկացությունը, նպատակը, խնդիրները, սկզբունքները

11.1.1. Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հասկացությունը

Աշխարհում գոյություն ունի մոտ 30.000 մասնագիտություն: Այդ մասնագիտություններից մի մասում աշխատանքի անցնելու համար պարտադիր չէ, որ մարդն ունենա բարձրագույն կամ հետբուհական մասնագիտական կրթություն: Կրթության այս աստիճանի իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով ՀՀ Ազգային ժողովը 2005 թվականի հուլիսի 8-ին ընդունել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են Նախնական մասնագիտական արհեստագործական 31 պետական ուսումնական և 33 հաստատություններ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի N 356-Ն հրամանով հաստատվել են ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2010 թվականի ընդունելության կանոնները և կարգը:

Որպես կանոն, ուսումնարան ընդունվում են ոչ լրիվ միջնակարգ կրթության հիման վրա, այսինքն՝ իններորդ դասարանից: Ուսուցման տևողությունը հիմնականոմ տևում է երեքից-չորս տարի: Ստացված միջին մասնագիտական կրթության թերությունն այն է, որ թույլ չի տալիս նրա տիրապետողին զբաղեցնել ղեկավար պաշտոններ, դրա համար հարկ է շարունակել կրթությունն առնվազն միջին մասնագիտական՝ տեխնիկական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են միջին մասնագիտական կրթություն իրականացնող 82 պետական և 12 ոչ պետական ուսումնական հաստատություններ:

Այսօր տեխնիկական ուսումնական հաստատությունները դեռևս մեծ պահանջարկ չեն վայելում, թեև դրանք հնարավորություն են տալիս բավականին կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ մասնագիտություն և լավ վաստակելու հնարավորություն:

Ճարտարագիտական միջին մասնագիտական կրթությունը ծանոթացնում է ժամանակակից արտադրության հիմնական սկզբունքներին, տալիս է արտադրական տարբեր գործընթացների տեսական և աշխատանքի գործիքների հետ շփվելու որոշակի հմտություններ, որոնք կիրառվում են կենցաղում և առօրյա կյանքում:

Միջին մասնագիտական /տեխնիկական/ կրթությունը թույլ է տալիս դրան տիրապետողին որոշակի ժամանակահատվածից հետո զբաղեցնել առավելագույնը միջին օղակի ղեկավարի պաշտոն: Տեխնիկումում ուսուցումը, որպես կանոն, տևում է չորս տարի: Տեխնիկում ընդունվել կարելի է հիմնական /իններորդ/ դասարանն ավարտելուց հետո: Տեխնիկական մասնագիտությունների ընտրությունը բավականին մեծ է: Տվյալ կրթությունը, բացի ղեկավար պաշտոններից, թույլ է տալիս զբաղեցնել արհեստագործական որևէ պաշտոն, վարպետանալ իր մասնագիտության մեջ և մեծ համարում ձեռք բերել և որպես այդպիսին, բարձր վարձատրվել:

Առկա ուսուցման ժամանակ ուսանողը պետք է հաճախի բոլոր դասախոսություններին և հանձնի քննությունները ուսումնական պլաններին համապատասխան, ընդ որում՝ ուսանողներին