Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրվում է ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը քննություններին պատրաստվելու համար: Հեռակա բաժնում ուսուցման ժամանակ ուսանողները հաճախում են դասախոսությունների կարճ ժամանակով՝ քննություններ հանձնելուց առաջ: Պարտադիր է համարվում քննաշրջանին հաճախելը և բոլոր անհրաժեշտ աշխատանքների ժամանակին հանձնումը:

Հեռակա ուսուցման ուսանողներին սահմանված քննաշրջանի ժամանակ տրվում է միայն անհրաժեշտ նյութը, իսկ մնացածը մնում է ձեռք բերել ինքնուրույն ուսուցմամբ:

Հեռավար ուսուցման ժամանակ, ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ուսանողը ստանում է փոստով կամ ինտերնետային ցանցով՝ էլեկտրոնային փոստի օգնությամբ: Ուսուցման այդպիսի ձևի առավելությունը այն է, որ ուսանողը կարող է ինքնուրույն կերպով հսկել իր ուսումնական գործընթացը և պարապել այն ժամանակ, երբ ունի ազատ ժամանակ: Ուսուցման այդպիսի ձևը շատ հարմար է իրենց կրթության մակարդակը բարձրացնել ցանկացող տարիքով մարդկանց համար, ովքեր ժամանակ չունեն հաճախելու դասախոսությունների:


11.1.2. Նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության նպատակը, խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության նպատակը հայաստանյան աշխատաշուկան որակյալ մասնագետներով ապահովելն է:

Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են՝

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը,

2) առաջնային և կարևոր բնագավառների համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը աջակցելը,

3) կրթական գործընթացի անընդհատության, շարունակականության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը,

5) ուսանողի՝ ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը:

Պետությունն ապահովում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում հետևյալ ձևերով,

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կատարելագործում և արդիականացում,

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում,

3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխաննցում աշխատանքային շուկայի պահանջներին,

4) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ֆինանսավորում՝ պետության պահանջներից ելնելով,

5) սահմանված կարգով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողներին և ունկնդիրներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսանողական նպաստներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր),

6) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում,

7) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում: