Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները և որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների հաստատելը,

3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը հաստատելը,

4) իր իրավասությունների շրջանակում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի մշակումը և հաստատումը,

5) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելը,

6) ուսանողների (ունկնդիրների)՝ մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը հաստատելը,

7) իր իրավասության շրջանակներում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարան, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը,

8) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատման և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատելը,

9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցեսգավորումը, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի, մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրում իրականացնելը,

10) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը սահմանելը,

11) մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը հաստատելը,

12) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձեւավորմանն աջակցելը,

13) ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ իրականացնելը:


11.4.4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարման այլ մարմինների իրավասությունները

Կառավարության լիազորած կառավարման այլ մարմինները արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում՝

1) իրենց իրավասության սահմաններում մասնակցում են հետևյալ գործընթացների իրականացմանը.

- արհեստագործական և միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակում, մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձևավորում, մեծահասակների կրթության և ուսուցման կազմակերպում,

- շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման և որակավորման աստիճանների շնորհում,

- բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման և վերաորակավորման կազմակերպում.

2) ապահովում են ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական,