նախադիպլոմային պրակտիկաների և գործնական աշխատանքների իրականացումը,
3) ուսումնասիրում են աշխատանքային շուկայի պահանջարկը և առաջարկություններ են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ մասնագետների և նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ,
4) հաստատում են իրենց ենթակայության արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները,
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների հիմնական գործատուները կարող են մշակել մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության հիմքերը (մեխանիզմները) և դրանք առաջարկել համապատասխան լիազոր մարմնին և կազմակերպությանը:
11.4.5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովումը և դրա նկատմամբ պետական վերահսկողությունը
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման կազմակերպումը իրականացնում է տվյալ ուսումնական հաստատությունը կամ մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունը:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունը նպատակաուղղված է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, լիազոր մարմինները՝ լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ՝ որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են՝ գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը, միասնականությունը և հրապարակայնությունը: