Ուանողը պետք է հասկանա, որ բուհական որակյալ և հիմնարար գիտելիքները պետք են ոչ միայն լավ մասնագետ դառնալու, այլև ավելի ինտենսիվ հաղորդակցվելու համար, որպեսզի կարողանա ստացած մյուս հմտությունների շնորհիվ ինքնաբուխ գործել, դիմացինին լսել և հասկանալ, տեսնել և վերլուծել /ոչ թե նայել/, անկաշկանդ ասոցացնել ու համարժեք պատասխանել: Սա է կրթության և հաղորդակցության էությունը և դրանց միջև համակարգային կապերը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) մարդու և քաղաքացու՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը,
2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը,
3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը,
4) մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը,
5) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը,
6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը,
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը,
8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:
Քաղաքականության թվարկված սկզբունքներն իրագործելու համար անհրաժեշտ է.
1. Կատարելագործել շարժունություն և կրեդիտների կուտակման ա փոխանցման համակարգերը՝ որպես շարժունության ապահովման կարևոր գործիք,
2. Որակավորումների ճանաչումը և որակավորումների ազգային համակարգի ստեղծումն ու ներդրումը,
3. ԲՀԿ որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմների ստեղծումը և ամրապնդումը.
4. ՀՀ պետական և ոչ պետական բուհերի գործունեության համար առողջ մրցակցային դաշտի և հավասար հնարավորությունների ստեղծումը, լիցենզավորման պայմանների և պահանջների վերանայումը /խստացումը/,
5. ԲՀԿ կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծումը,
6. ԲՀԿ ֆինանսավորման կայուն համակարգի ներդրումը,
7. Ուսումնական հաստատությունների կառավարման, այդ թվում կադրային քաղաքականության թափանցիկության, հրապարակայնութան, օրինականության և հաշվետվողականության համակարգերի կատարելագործումը,
8. ԲՀԿ ոլորտում ակադեմիական ազատության և ուսանողների ազատության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
Այս խնդիրների իրագործումը պահանջում է ԲՀԿ իրավական համապատասխան դաշտի կատարելագործում:
Կրթության մեջ հնարավոր չէ հաղթանակներ արձանագրել, եթե չկարողանանք ամենակարևորը՝ հավասար մրցակցային դաշտ ապահովել, պահպանել սոցիալական արդարությունը:
12.1.2. Բուհական և հետբուհական կրթության /ԲՀԿ/ նպատակը և խնդիրները
«Գիտելիքահեն տնտեսության» պահանջների ապահովումը, ինտելեկտի վրա հիմնված հասարակության հրամայականի կատարումը ձևավորում է բարձրագույն և հետբուհական կրթության նպատակը, այն է՝ առաջադեմ, գիտելիքահեն, ժամանակակից հասարակության և տնտեսութրսն պահանջներին համապատասխանող, մրցունակ, մատչելի, բարձրորակ կրթությամբ