Այս էջը հաստատված է
Բացահայտենք թվարկած վերահսկողության ձևերի պարունակությունները՝
Սոցիալական վերահսկողության ինստիտուցիոնալ ձևն իրագործվում է պետական կառավարման գործադիր մարմինների /ապարատի/ հատուկ մասնագիտացված միջավայրում, որն իրենից ներկայացնում է պետական մարմինների համալիր ամբողջություն: Ինստիտուցիոնալ վերահսկողությունը ենթարկվում է կոշտ և խիստ՝ իրավաբանորեն կանոնակարգված ու կենտրոնացված ձևակերպումների, որոնք հնարավորություն են տալիս, մի կողմից, մատնացույց անել, թե որ նորմատիվ իրավական ակտի որ դրույթն է խախտվել, մյուս կողմից՝ ազդելու այն անձանց վրա, ովքեր խախտում են օրենքները և այլն նորմատիվ իրավական ակտերը, որոնց մեջ մեղավոր անձինք կարող են խախտմանը համարժեք կրել օրենսդրությամբ սահմանված կարգապահական, քաղաքացիական, վարչական, քրեական պատասխանատվություն: