Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործընթացներին խառնվելու, և նպատակային՝ վերին և նպատակահարմար՝ ներքին սահմանները ճշգրտելու կարիք կա: Պետությունը երբեմն խառնվում է կամ փորձում է ազդել կրթական ոլորտի այնպիսի հարցերի լուծման վրա, որոնք իր ուժերից վեր են, կամ որոնք շատ հաջող կարող են լուծվել առանց իր մասնակցության՝ ուսումնական հաստատության սուբյեկտների կողմից: Երկու դեպքում էլ՝ նման «օգնությունը» դառնում է քիչ օգտավետ, երբեմն, անգամ՝ վնասակար: Ժողովրդավարական հասարակությունը ենթադրում է կանոնակարգել պետության գործունեությունը և ոչ թե հասարակության:

Հենց քաղաքացիական հասարակությունն է փլուզում իշխանության պետական մենաշնորհը, հավասարակշռելի դարձնում պետական իշխանության մասնավոր անձանց և հասարակական կազմակերպությունների իշխանությունը: Այդ պատճառով է, որ զարգացած ժողովրդավարական երկրներում ձևավորվում են հզոր ասոցիացիաներ (մարդու իրավունքների, սպառողների իրավունքների պաշտպանության, գործատուների միություններ, արհմիություններ, ոչ կառավարական կազմակերպությունների /ՈԿԿ-ների/ միություններ և այլն): Հայաստանում ևս հասարակական ինստիտուտները լայն զարգացում են ապրում կրթության ոլորտում՝ ռեկտորների խորհուրդներ, համահայկական ուսումնական խորհուրդներ, երիտասարդական կազմակերպություններ և այլն:

Թե՛ ԶԼՄ-ները, թե՛ ՈԿԿ-ները բարձրացնում են հասարակության սոցիալական ակտիվությունը, խմբագրում պետական կառավարման շատ գործառույթներ, նպաստում սոցիալական «կառավարման համակարգի կատարելագործմանը: Փորձը ցույց է տալիս, որ որքան զարգացած է քաղաքացիական հասարակությունը, մարդիկ իրենց ավելի ազատ են զգում և չունեն տագնապ իրենց ապագայի հանդեպ, հետևաբար նաև նույնքան աննկատելի է դառնում պետական վերահսկողությունը: Սակայն չի կարելի վերը աղյուսակով ներկայացված վերահսկողության երեք խմբերը դնել մեկը մյուսի հետ հակամարտության մեջ: Ներկայումս դրանք չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի: Չէ՞ որ դրանք միևնույն մեդալի տարբեր կողմերն են:

Ինքնավերահսկողությունը յուրաքանչյուրիս վարքագծով և ինքնագնահատականով պայմանավորված մեր գործողություններին հաշիվ տալու արտահայտումն է, որը կախված է մեր ինքնապատասխանատվության աստիճանից՝ ինքնագիտակցությունից, իրավագիտակցությունից, մտավոր և հոգևոր զարգացման մակարդակից, ի վերջո արժեհամակարգից:

Սոցիալական վերահսկողության գործառույթները և իրականացման մեխանիզմները բազմաձև են:

13.1.2. Կրթական ոլորտի վերահսկողության սկզբունքները

Արդյունավետ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1. Վերահսկողությունը պետք է լինի անընդհատ /պարբերաբար/, առանց որի հնարավոր չէ ստանալ ստուգվող օբյեկտի ցանկացած պահի ճիշտ պատկերը:

2. Վերահսկողությունը պետք է իրականացվի ըստ հստակ ձևակերպված նպատակների: Միայն ճշտելով թե բուն ինչը պետք է վերահսկել, հնարավոր կդառնա արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Իսկ սա ենթադրում է, որ սկզբում պետք պարզել վերահսկողության ենթակա օբյեկտը բնութագրող մեծությունը, դրա չափման միավորը՝ քանակական և որակական ցուցանիշները՝ եզրակացնելու համար, թե որն է ճիշտ, որն է սխալ: Վերահսկողության չափորոշիչների, չափանմուշների, խնդիրների մշակման և ձևակերպման գործընթացը պարտադիր պետք է զուգահետաբար ուղեկցվի վերահսկողության համակարգի ներդրման հետ: Եթե չկա հստակ դրված նպատակ և կոնկրետ չափանմուշներ և սահմանաչափեր, վերահսկողությունը կլինի աննպատակահարմար կամ քիչ արժեքավոր:

3. Վերահսկողությունը պետք է լինի ճկուն, այսինքն, ցանկացած իրավիճակից ելնելով վերահսկողության համակարգը պետք է ունենա արագ վերափոխվելու հնարավորություն։

4. Վերահսկողությունը պետք է լինի անհատականացված: Այն վերահսկողությունը, որը