Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Մասնակից պետություններն ընդունում են ոչ լիարժեք երեխայի՝ հատուկ հոգածության ենթակա լինելու իրավունքը, խրախուսում և, միջոցների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա մասին հոգ տանելու համար պատասխանատու անձանց ցույց են տալիս օգնություն, եթե այդ առթիվ խնդրանք է ներկայացվել, և եթե դա համապատասխանում է երեխայի վիճակին, ծնողների կամ նրա նկատմամբ խնամք տանող այլ անձանց դրությանը:

3. Հաշվի առնելով ծնողների կամ երեխայի նկատմամբ խնամք տանող անձանց ֆինանսական միջոցները, ոչ լիարժեք երեխայի համար պետք է ապահովել կրթություն, մասնագիտական պատրաստություն, բժշկական սպասարկում ստանալու, առողջությունը վերականգնելու, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու համար արդյունավետ հնարավորություն, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ մշակութային և հոգևոր զարգացումը:

4. Մասնակից պետությունները միջազգային համագործակցության ոգով նպաստում են ոչ լիարժեք երեխաների բժշկական, հոգեբանական և ֆունկցիոնալ բուժման ու կանխարգելիչ առողջապահության բնագավառներում համապատասխան տեղեկատվության փոխանակմանը, ներառյալ վերականգնման, հանրակրթական և մասնագիտական պատրաստության մեթոդների մասին տեղեկատվության տարածումը և դրանց մատչելիության ապահովումը, որպեսզի մասնակից պետություններին թույլ տրվի բարելավել իրենց հնարավորություններն ու գիտեփքները և ընդլայնել իրենց փորձն այդ բնագավառում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների պահանջներին:

5. Մասնակից պետությունները ձեռնարկում են ցանկացած արդյունավետ և անհրաժեշտ միջոց երեխայի առողջության վրա բացասաբար ազդող ավանդական սովորությունների վերացման նպատակով:

6. Մասնակից պետությունները պարտավորվում են խրախուսել և զարգացնել միջազգային համագործակցությունը, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել սույն հոդվածում ճանաչված իրավունքների լիակատար իրականացմանը: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն պետք է դարձվի զարգացող երկրների կարիքներին:

Մասնակից պետություններն ընդունում են երեխայի նկատմամբ հոգ տանելու, նրա պաշտպանության կամ ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից խնամակալության տրված երեխայի իրավունքը՝ պարբերաբար գնահատական տալու իր բուժման ընթացքին և իր նկատմամբ նման խնամակալության հետ կապված մյուս բոլոր պայմաններին:

Ինչ վերաբերում է Կոնվենցիայի հոդված 27-ին, ապա մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր, բարոյական և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ կենսամակարդակի իրավունք ունի:

Ծնողը (ները) կամ այն անձինք, որոնք դաստիարակում են երեխային, իրենց ընդունակությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում հիմնական պատասխանատվություն են կրում երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու հարցում:

Մասնակից պետությունները ազգային պայմաններին համապատասխան և իրենց հնարավորությունների շրջանակներում, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքների իրականացման գործում ծնողներին և երեխային դաստիարակող այլ անձանց օգնություն ցույց տալու համար և հարկ եղած դեպքում ցուցաբերում են նյութական աջակցություն ու սատարում են հատկապես սննդով, հագուստով և բնակարանով ապահովելու ծրագրերը:

Հոդված 18-ով մասնակից պետություններն ընդունում են երեխայի կրթության իրավունքը, և հավասար հնարավորությունների հիման վրա այդ իրավունքի իրականացմանն աստիճանաբար հասնելու համար նրանք, մասնավորապես,

ա) մտցնում են անվճար և պարտադիր տարրական կրթություն,

բ) խրախուսում են միջնակարգ կրթության տարբեր, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական