Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոշակի սոցիալական խմբի կրթական աստիճանի կամ այլ տեսակի հնարավորությունների սահմանափակման նպատակներով, ստեղծում են այնպիսի կանոնակարգեր, ըստ որոնց անձը կամ անձանց խումբը, մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի իրավիճակում են:

Կոնվենցիայի այս դրույթները հիմնականում ամրագրում են իրավական հիմքեր Հայաստանում վճարովի բարձրագույն կրթության ծավալման փորձերը ներկայիս պայմաններում խտրական ճանաչելու համար:

Այսօր, երբ հայաստանյան բնակչության մոտ 30 տոկոսից ավելին ճանաչված է աղքատ, բարձրագույն կրթություն ստացող անձանց այդ մասի վճարովի համակարգում ընդգրկված լինելը նշանակում է սոցիալական այս խմբի բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների սահմանափակում: Բայց հենց այս տեսակի գործողությունն է ուղղակիորեն արգելվում «Կրթական ոլորտում խտրականության մասին» Կոնվենցիայի առաջին հոդվածի առաջին մասով:

Առավել մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում 1998 թվականի հոկտեմբերի 9-ին UNESCO-ի կողմից Փարիզում ընդունված «21-րդ դարի բարձրագույն կրթության մասին Համաշխարհային հռչակագիրը, մոտեցումներ և գործնական միջոցներ» փաստաթուղթը: Այն դրական է գնահատում 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային բուհական կրթության առաջընթացը և նոր հարյուրամյակում այդ առաջընթացի տեմպերի մասին պահպանում և զարգացում արձանագրում: 1960-1995 թթ. ամբողջ աշխարհում ուսանողների թվաքանակը 13 մլն-ից հասել է 82 մլն-ի, որն ավելի քան 6 անգամ աճել է: Հռչակագիրը որոշում է սկզբունքային նոր մոտեցումներ տածել բուհական կրթությանը՝ առավել շատ այն մերձեցնելով գործնական մասնագիտական գործունեությանը: Առաջին հերթին այն ամրագրում է ուսումնառության անցումը գիտելիքայինից /կոգնիտիվ/ դեպի այնպիսի առարկաների ուսումնառության, որոնք ուղղված են նորարարությունների, կարողությունների, հաղորդակցման, ստեղծագործական և քննադատական վերլուծության, անկախ մտածելակերպի, կոլեկտիվ աշխատանքի զարգացման: Բուհական կրթություն ստացողը ոչ միայն լավ մասնագետ պետք է լինի, այլև պետք է ունենա սոցիալական պատասխանատվության զգացում, լինի քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ և կարողանա գործել արդարության և հավասարության սկզբունքներով:

Կրթության բովանդակության դրական փոփոխություններ ապահովվելու համար, Հսչակագիրը դնում է կրթության գործընթացի կատարելագործման խնդիր՝ նրանում ներառելով արդի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հնարավորությունների ստեղծագործական ներդրման նորարարական մոտեցումներ:

Հռչակագրի բովանդակությունը պահանջում է, որ այն դառնա կրթության ոլորտի ցանկացած աշխատողի սեղանի գիրքը, ով մասնակցում է կրթության կառավարման, կանխատեսման և զարգացման հարցերի լուծմանը: Հնարավոր չէ կրթության ոլորտի որևէ նորմատիվ իրավական ակտ ընդունել՝ առանց հաշվի առնելու Հռչակագրի դրույթները: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել կրթության լավագույն ավանդույթները և ցանկացած փոփոխությանը մոտենալ ստեղծագործաբար և տրամաբանված:

Հռչակագրի դրույթներն առանձնապես կարևոր են սովորողների և մանկավարժների համար, քանի որ այն փաստաթուղթ է կրթության զարգացման մասին, որով նրանք պետք է դիրքորոշվեն և զինվեն, կարողանան ընթացիկի և ապագայի համար գտնել օպտիմալ տարբերակներ, գտնեն նրբության զարգացմանը և բարեփոխումներին իրենց մասնակցությունը բերելու տարբեր ձևեր:

Հայաստանն, իր մասնակցությունը բերելով Եվրոպայի խորհրդի աշխատանքներին, պարտավորություններ է ստանձնել կատարել այդ կազմակերպության ընդունած փաստաթղթերում արծարծվող նորմերն ու սկզբունքները: Առաջին հերթին դա Եվրախորհրդի Կանոնադրությունն է, «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան և նրա Արձանագրություն N 1-ը, որտեղ կրթության իրավունքը հռչակված է որպես մարդու անքակտելի և անբաժանելի իրավունք:

Հատուկ նշանակություն ունեն նաև մարդու իրավունքների և հիմնական ազատությունների