Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդլայնման և զարգացման հիմնական շարժիչ ուժի վճռորոշ փաստարկ, իրենից ներկայացնում է բացառիկ մշակութային արժեք և գիտական նվաճում, ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ հասարակության համար, ուշադրություն դարձնելով, որ բարձրագույն կրթությունը կենսականորեն կարևոր դեր է խաղում խաղաղության ամրապնդման, փոխհասկացման, հանդուրժողականության և ժողովուրդների ու պետությունների փոխվստահության հարցում, ուշադրության կենտրոնում պահելով, որ կրթական համակարգերի մեծ բազմազանությունը Եվրոպական տարածաշրջանում հանդիսանում է նրա մշակութային, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, կրոնական և տնտեսագիտական բազմազանության արտացոլումը և բացարձակ նվաճումը, որը պահանջում է ամենայն հարգանք, ցանկանալով լիարյուն ձևով բազմազանության այդ աղբյուրներից օգտվելու հնարավորություն տալ տվյալ տարածքի բոլոր մարդկանց, յուրաքանչյուր պետության բնակչի և յուրաքանչյուր կողմի ուսումնական հաստատության մասնակցի դեպի այլ երկրի կրթական միջոցներ մուտքի հեշտացման ճանապարհով, ավելի կոնկրետ՝ այդ ուրիշ Կողմերի ուսումնական հաստատություններում իրենց ուսումը շարունակելուն կամ այն ավարտելուն աջակցություն ցուցաբերելու միջոցով, հաշվի առնելով, որ դասընթացների, վկայականների, դիպլոմների և աստիճանների ճանաչումը, որը տրամադրվել է Եվրոպական տարածաշրջանի ցանկացած այլ երկրռւմ, իրենից ներկայացնում է կարևոր միջոց, ուղղորդված Կողմերի միջև ակադեմիական շարժունության ընդլայնմանը,

մեծ ուշադրություն հատկացնելով կրթական հաստատությունների ինքնավարության սկզբունքին և գիտակցելով հաստատման և այդ սկզբունքի պաշտպանման անհրաժեշտությունը,

համոզված լինելով, որ որակավորման արդար ճանաչումը որպես հասարակության պարտավորություն հանդիսանում է կրթության իրավունքի հիմնական տարրը,

ուշադրություն դարձնելով Եվրոպայում ակադեմիական ճանաչման վերաբերող Եվրոպական խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքոհիշյալ կոնվենցիաներին, դիպլոմների համարժեքության Եվրոպական Հռչակագիրը (1953 թ. ETS 15),

համալսարանային կրթության համարժեքության մասին եվրոպական Հռչակագիրը (1956 թ ETS 21),

համալսարանային որակավորման ակադեմիական ճանաչման մասին եվրոպական Հռչակագիրը (1959 թ. ETS 32),

Եվրոպական տարածաշրջանում դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների մասին Հռչակագիրը (1979 թ.),

համալսարանային կրթության ընթացքի ընդհանուր համարժեքության մասին Եվրոպական Հռչակագիրը (1990 թ. ETS 138), ուշադրություն դարձնելով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում՝ մասնավորապես Եվրոպայում, ակադեմիական ազատության վերաբերող Միջերկրական ծովի ավազանի արաբական և եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական դասընթացների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման մասին ընդունված միջազգային հռչակագրին/1976թ./,

հիշեցնելով, որ սույն Հռչակագիրը պետք է նաև դիտարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագրի և Միջազգային հանձնարարականի համատեքստում, որը վերաբերում է աշխարհի այլ տարածաշրջաններին և որ անհրաժեշտ է բարելավել տեղեկատվության փոխանակումը այդ տարածաշրջանների միջև,

գիտակցելով վերը նշված կոնվենցիաների ընդունման պահից Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության բնագավառում ընդգրկուն փոփոխությունները, հանձնառելով բարձրագույն կրթության ներքին ազգային համակարգերի և դրանց միջև էապես մեծացող հարկադիր վերափոխումները և իրավական ակտերն ու պրակտիկան այդ գործընթացներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը,

գիտակցելով գործնական հիմնախնդիրների համատեղ լուծման որոնումներում Եվրոպական տարածաշրջանում ընդունման կարիքը,

գիտակցելով ներկա պրակտիկայի կատարելագործման անհրաժեշտությունը, ճանաչումը և