Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման ցանկալիությունը,

- տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացման գործում միջազգային համագործակցության ամրապնդման համար միջազգային իրավական փաստաթղթի օգտակարությունը:

Կոնվենցիայի նպատակների համար «տեխնիկական և մասնագիտական կրթությունը» ընդգրկում է կրթության գործընթացի բոլոր ձևերն ու մակարդակները, ներառյալ, որպես լրացում, ընդհանուր գիտելիքների, տեխնիկայի և նրա հարակից առարկաների, գործնական փորձառությունների ձեռքբերումը, «նոու-հաուի», մասնագիտությանը վերաբերող հարցերի ընկալումը տնտեսական և սոցիալական կյանքի բազմազան բաժնեմասերում:

Կոնվենցիան վերաբերում է տեխնիկական և մասնագիտական կրթության բոլոր ձևերին ու մակարդակներին, որոնք իրագործվում են ուսումնական հաստատություններում կամ համատեղ ծրագրերի շրջանակներում, մի կողմից նրանք, որոնք իրագործվում են ինչպես ուսումնական հաստատությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական, առևտրական և այլ ձեռնարկությունների միջոցով, մյուս կողմից՝ նրանք, որոնք կապված են աշխատանքի հետ:

Կոնվենցիան իրականացվում է յուրաքանչյուր պայմանավորվող պետության սահմանադրության և օրենսդրական դրույթներին համապատասխան:

Պետությունները համաձայնվել են մշակել քաղաքականություն, որոշել ռազմավարություն և երիտասարդների և մեծահասակների համար իրագործել տեխնիկական և մասնագիտական կրթության ծրագրեր ու ուսումնական պլաններ՝ իրենց պահանջմունքներին և ռեսուրսներին համապատասխան, որոնք նախատեսված են կրթության իրենց համապատասխան համակարգերով, այնպես, որպեսզի նպաստեն ձեռք բերելու գիտելիքներ և «նոու-հաու», որն անհրաժեշտ է տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև հասարակության մեջ անձի անհատական և մշակութային ինքնաարտահայտման համար:

Տեխնիկական և մասնագիտական կրթության զարգացման ընդհանուր շրջանակները որոշված են յուրաքանչյուր պայմանավորվող պետությունում՝ իր օրենսդրությանը համապատասխան կամ այլ միջոցներ ձեռնարկելով՝ նշելով.

ա. տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառին վերաբերող նպատակները, որոնց պետք է հասնել, հաշվի առնելով տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման, ինչպես նաև անհատի ինքնաարտահայտման կոնկրետ պահանջմունքները;

բ. փոխկապակցությունը մի կողմից տեխնիկական և մասնագիտական կրթության և մյուս կողմից՝ կրթության այլ տիպերի միջև, հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի հորիզոնական և ուղղահայաց համաձայնեցվածությանը,

գ. տեխնիկական և մասնագիտական կրթության վարչական կազմակերպման կառուցվածքները, որոնք որոշվում են պատասխանատու մարմինների կողմից,

դ. սոցիալ-տնտեսական պլանավորման և տնտեսական տարբեր ճյուղերի զարգացման պլանավորման պետական պատասխանատու մարմինների, ինչպես նաև համապատասխան դեպքերում բանվորների, ծառայողների և այլ շահագրգիռ կողմերի մասնագիտական ասոցիացիաների դերերը:

Պետությունները երաշխավորում են, որ ոչ մի անձ, ով տեխնիկական և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար ունի գիտելիքների անհրաժեշտ մակարդակ, չի ենթարկվի խտրականության՝ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, քաղաքական կամ այլ համոզմունքների, տնտեսական դրության, ծննդյան կամ ցանկացած այլ հատկանիշի համար:

Պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ ապահովելու տեխնիկական և մասնագիտական կրթություն ունենալու հավասար մուտքի հնարավորություն և ոաումնական և ուսումնառության գործընթացներում հավասար հնարավորություն:

Պայմանավորվող պետություններն ուշադրություն են դարձնում ֆիզիկական արատներ ունեցող անձանց կամ ուրիշ անբարենպաստ պայմաններում գտնվող բնակչության խմբերի հատուկ կարիքներին և համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի այդ խմբերը կարողանան