հետևել է կյանքի գնի ինդեքսին, դրույթների փոփոխությունների ինդեքսի հաստատումը պետք է որոշակի ուսուցչական կազմակերպությունների մասնակցությամբ, և թանկացմանը միտված յուրաքանչյուր հավելավճարը պետք է դիտարկվի որպես դրույքների կազմամաս, որ հաշվի է առնվում կենսաթոշակ նշանակելիս:
Ոչ մի համակարգ, որ որոշում է ըստ արժանիքների աշխատավարձ, չի կարող ներմուծվել առանց ուսուցչական կազմակերպությունների հետ նախնական խորհրդակցման և համաձայնեցման:
Սոցիալական ապահովագրություն
Բոլոր ուսուցիչները, անկախ դպրոցի տիպից, որտեղ նրանք աշխատում են, պետք է օգտվեն միանման սոցիալական ապահովագրությունից: Ապահովագրությունը պետք է տարածվի մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների վրա, որոնք մշտապես աշխատում են որպես ուսուցիչ, ինչպես նաև այն ուսուցիչների, ովքեր աշխատանքի են նշանակվում փորձնական ժամկետով: Ուսուցիչները պետք է ապահովվեն սոցապահովագրությամբ բոլոր դեպքերում, որ նախատեսված է 1952 թ. սոցապահովագրության (նվազագույն նորմաներ) միջազգային կազմակերպության Կոնվենցիայով, այսինքն՝
- բուժսպասարկում,
- հիվանդության նպաստ,
- գործազրկության նպաստ,
- ծերության նպաստ,
- ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմվելու դեպքում նպաստ,
- խնամառության նպաստ,
- հղիության և ծննդաբերության նպաստ,
- հաշմանդամության նպաստ,
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Ուսուցիչների համար սոցապահովագրության նորմաները պետք է ծայրահեղ դեպքում լինեն նույնքան բարենպաստ, ինչպես նրանք, որ շարադրված են Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ համապատասխան ակտերում, մասնավորապես 1952 թ. սոցապահովագրության Կոնվենցիայում /նվազագույն նորմեր/:
Ուսուցիչներին սոցապահովագրության նպաստները պետք է տրվեն ուսուցչի մասնագիտությանը պատկանելու իրավունքով:
Սոցապահովագրության դեպքում պետք է հաշվի առնվեն նրանց մասնագիտության առանձնահատուկ պայմանները:
Բուժսպասարկում
Այն շրջաններում, որտեղ բավարար զարգացած չէ բուժսպասարկման համակարգը, ուսուցիչներին պետք է վճարվի ուղեվարձ՝ համապատասխան բուժման մեկնելիս:
Հիվանդության նպաստ
Հիվանդության նպաստը պետք է վճարվի աշխատունակությունը կորցնելու ողջ ժամանակամիջոցում, երբ դադարեցվել է աշխատավարձի վճարումը:
Նպաստը պետք է վճարվի աշխատավարձի ընդհատման առաջին օրվանից:
Այն դեպքում, երբ հիվանդության նպաստի վճարման ժամկետը սահմանափակվում է որոշակի ժամանակահատվածով, պետք է նախատեսել դրա երկարացումը, երբ անհրաժեշտ է ուսուցչին մեկուսացնել աշակերտներից:
Հաշմվածության և մասնագիտական հիվանդությունների նպաստ
Ուսուցիչը պետք է երաշխավորված լինի հաշմվելու հետևանքներից, որ ստացել է ոչ միայն դպրոցում աշխատելու ժամանակ, այլև դպրոցի շենքից կամ տարածքից դուրս կազմակերպված միջոցառումների ժամանակ: Որոշ մանկական վարակիչ հիվանդություններ պետք է դիտարկվեն որպես մասնագիտական հիվանդություններ, երբ ուսուցիչը հիվանդանամ է աշակերտների հետ շփվելու արդյունքում: