Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոնյան գործընթացը մեկնարկել է իտալական Բոլոնիա քաղաքում 1999 թվականին, երբ 29 եվրոպական երկրների կրթության նախարարները Բոլոնիայում ստորագրեցին մի հռչակագիր, որն ամրագրում էր բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ էին մինչև 2010 թվականը՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԲԿՏ) ստեղծելու համար: Փաստորեն, Եվրոպական երկրների բարձրագույն կրթության պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ստորագրեցին Եվրոպական բարձրագույն կրթության ճարտարապետության մասին Հռչակագիրը, որն ստացավ «Բոլոնյան Հռչակագիր» անվանումը։ Հռչակագիրը որոշում է մասնակից երկրների հիմնական նպատակները՝ միջազգային մրցունակությունը, աշխատաշուկայում տեղաշարժը և պահանջարկը: Բոլոնյան հանդիպման ընթացքում կրթության նախարարները հաստատեցին իրենց համաձայնությունը Սորբոնի Հռչակագրի ընդհանուր դրույթներին և պայմանավորվեցին համատեղ մշակելու բարձրագույն կրթության ոլորտի կարճաժամկետ քաղաքականություն:

Բոլոնյան հանդիպման մասնակիցները հաստատելով Սորբոնյան Հռչակագրի ընդհանուր սկզբունքներին սատարելը, պարտավորություն են վերցրել ապահովելու բարձրագույն կրթության համաեվրոպական տարածաշրջանի ձևավորումը և եվրոպական համակարգի միջոցով միջազգային ասպարեզում այդ գաղափարի աջակցմանը: Բացի այդ, նրանք ուշադրություն են դարձրել բարձրագույն կրթության բնագավառի հետևյալ համալիր միջոցառումների վրա.

- ընդունել հեշտ «կարդացվող» և ճանաչվող աստիճանների համակարգ,

- ընդունել երկու հիմնական՝ թերի բարձրագույն և բարձրագույն ցիկլերով համակարգ,

- ներդնել կրթական կրեդիտների համակարգ (աշխատատարության միավորների վերահաշվարկման եվրոպական համակարգ (ESTS)),

- բարձրացնել ուսանողների և դասախոսների շարժունությունը,

- բարձրացնել եվրոպական համագործակցության մակարդակը կրթության որակի բնագավառում,

- բարձրացնել եվրոպական բարձրագույն կրթության հեղինակությունն աշխարհում:

Թեև Բոլոնյան հռչակագրի տեքստը չի պարունակում ցուցումներ դիպլոմին կից Հավելվածի կոնկրետ ձևի մասին, սակայն ենթադրվում է, որ յուրաքանչյուր երկիր այդ հարցը ինքնուրույն է լուծում: Սակայն Բոլոնյան գործընթացի միասնականացման տրամաբանությունը հուշում է, որ տեսանելի ապագայում շատ հավանական է, որ Եվրոպական երկրների կողմից ընդունվի դիպլոմին կից միասնական Հավելված:

Եվրամիության բոլոր երկրներից, որոնք անցել են կրեդիտների համակարգին (ESTS), միայն Ավստրիան, Ֆլանդրիան (Բելգիա), Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան են արդեն ազգային օրենսդրության մեջ ներառել կրթության կրեդիտների կուտակային համակարգը:

Ինչ վերաբերում է տվյալ փաստաթղթի դրույթներին, ապա կարելի է նկատել, որ Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են նույնականորեն (համարժեք) արտացոլել դրա դրույթները ազգային օրենսդրությունում: Օրինակ, Նիդեռլանդները, Նորվեգիան, Չեխիան, Սլովակիան, Լատվիան, Էստոնիան ներառել են կամ բառացիորեն արտատպել են դրա դրույթները բարձրագույն կրթության բարեփոխման քաղաքականության ազգային կառավարման փաստաթղթերում։

Իսկ մյուս հինգ երկրները՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան և Բելգիան ընդունել են դրա դրույթները կրթության կատարելագործմանն ուղղված ծրագրվող միջոցառումների համատեքստում: Մյուս երկրներին, ներառյալ Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Իտալիային բնորոշ է այն, որ արդեն ծրագրված կրթական ծրագրերի շրջանակներում իրենց հետագա գործողությունները, հընթացս, կհամապատասխանեցնեն Հռչակագրի պահանջների հետ:

Եվրամիությունում մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում որակավորումների և իրավասությունների փոխադարձ ճանաչման գործընթացի զարգացմանն ուղղված հիմնական փաստաթղթերի և միջոցառումների շարքում նշենք հետևյալները.

1. 2000 թ. մարտին Եվրախորհրդի նիստում ընդունված Լիսաբոնյան բանաձևը կրթությունը պաշտոնապես ճանաչեց որպես տնտեսական և սոցիալական քաղաքականության կենտրոնական