Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստմանն ուղղված պահանջների և դիրքի համաձայնեցմամբ,
  • ԱՊՀ ցանկացած մասնակից պետության ներսում կրթական իրավունքների ազատ իրականացմամբ:

ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանը մշակութային, հոգեբանական տարածաշրջանի հիմնական մասն է, որը հիմնվում է դրանցում բնակվող մարդկանց պատմական ընդհանրության վրա:

ԱՊՀ հայեցակարգը մարդու ազատության իրավունքների վերաբերյալ սահմանել է մի շարք կանոններ՝

1) Յուրաքանչյուրն ունի կրթվելու իրավունք:

Ցանկացած գործառնության իրականացման ժամանակ կրթությունն ապահովող կողմը պետք է հարգի ծնողների՝ իրենց երեխաներին սեփական համոզմունքների և ազգային ավանդույթներին համապատասխան կրթելու իրավունքը:

2) Նախնական, հիմնական ընդհանուր կրթությունը հանդիսանում է պարտադիր և անվճար:

3) Յուրաքանչյուր պայմանավորված կողմ սահմանում է տարիքային նվազագույն, որի ընթացքում միջնակարգ կրթությունը հանդիսանում է պարտադիր, և որը չի կարող ցածր լինել միջազգային պայմաններին համապատասխան հաստատված աշխատանքի ընդունման նվազագույն տարիքից:

14.6.2. ԱՊՀ միասնական տարածաշրջանի ձևավորման հայեցակարգը

Այն հաստատվել է ԱՊՀ ղեկավար մարմինների Խորհրդի որոշմամբ՝ 1997 թ. հունվարի 17-ին և սահմանում է ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի հիմնական սկզբունքները, ձևավորման փուլերն ու պայմանները: Միասնական տարածաշրջանը բնութագրվում է՝

  • կրթական ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների ընդհանրացմամբ,
  • պետական կրթական ստանդարտների, ծրագրերի, կրթական մակարդակի յուրաքանչյուր մասնագետին և կադրերին ներկայացված պահանջների համաձայնեցմամբ,
  • կրթություն ստանալու քաղաքացիների հնարավորությունների և իրավունքի հավասարությամբ:

Միասնական կրթական տարածաշրջանի ձևավորումը հանդիսանում է ԱՊՀ քաղաքականության ուղղություններից մեկը:

ԱՊՀ պետությունների ժամանակակից կրթության հիմնական գործառույթը հանդիսանում է ազգային և համաշխարհային մշակույթի տարածումը:

Համագործակցության մասնակից պետությունների ինտեգրացիան կրթական ոլորտում պետք է նպաստի՝

  • ԱՊՀ մասնակից պետությունների պատմականորեն ձևավորված ազգային հոգեբանական ընդհանրացման պահպանմանը,
  • միջազգային հանրության մեջ մշակույթի ձևավորման պայմանների և հնարավորությունների ստեղծմանը,
  • որակավորված մասնագետների վերապատրաստման հնարավորությունների ընդլայնմանը և այլն:

ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ձևավորման հիմնական սկզբունքներն են հանդիսանում.

  • ազգային կրթական համակարգերի մերձեցումը,
  • պետական կրթական ստանդարտների, ծրագրերի, գիտական և գիտա֊դասախոսական կադրերի վերապատրաստմանն ուղղված պահանջների համաձայնեցումը,
  • տարբեր կրթական մակարդակներով համատեղ կրթական հաստատությունների ստեղծման ժամանակ փոխշահավետ համագործակցումը,
  • ԱՊՀ ժամանակակից պետությունների կրթական համակարգի գործունեության տեղեկատվության