բաց լինելը:
Միասնական կրթական տարածաշրջանի հիմնական ուղղություններն են՝
- կրթական ոլորտում սերտաճման /ինտեգրացիոն/ գործընթացների զարգացման ու աջակցման հարցերը կարգավորող օրենսդրական բազայի ստեղծման վերաբերյալ առաջարկների մշակում,
- պետական կրթական ստանդարտների, գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստման և որակավորման պահանջների համաձայնեցում,
- գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստման, կրթական հարցերով միջպետական տեղեկատվության ընդլայնում,
- կրթական մակարդակի և որակի մոնիթորինգի տեխնոլոգիայի և համապատասխան չափանիշների մշակում:
Միասնական կրթական տարածաշրջանի ձևավորման առաջնահերթ միջոցառումներից են՝
- կրթական ոլորտում համագործակցության միջպետական մարմնի ստեղծումը,
- ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի ձևավորման միջպետական ծրագրերի նախագծի մշակումը:
Ելնելով միասնական կրթական համակարգի հիմնական նպատակներից, սկզբունքներից և ուղղություններից՝ սահմանվել են վերոնշյալ հայեցակարգի իրականացման հետևյալ փուլերը.
I. փուլ՝ միասնական կրթական համակարգի ձևավորման, օրինական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստման և որակավորման վերաբերյալ միջպետական ծրագրերի մշակում և ընդունում,
II. փուլ՝ միասնական կրթական համակարգի ձևավորման նպատակով կրթական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում և համագործակցության միջպետական ու ազգային ծրագրերի իրականացմանն ուղղված ազգային համակարգող կենտրոնների ստեղծում,
III. փուլ կրթական ոլորտում սոցիալ-տնտեսական և կազմակերպչա-կառավարման մեխանիզմների համակարգի ստեղծում:
14.6.3. ԱՊՀ պետություններում գիտական աստիճանների և կոչումների, կրթության վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքությունը
Այդ փաստաթղթերի համարժեքության ներմուծման և ճանաչման համար ընդունվել է համաձայնագիր, որում ընդգրկված է հետևյալը՝
Համաձայնագիր
Բելառուսի Հանրապետության ղեկավարությունը, Ղազախստանի Հանրապետության ղեկավարությունը, Ղրղզստանի Հանրապետության ղեկավարությունը և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը հետագայում անվանվելով Կողմեր, ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև տնտեսական և հումանիտար ոլորտներում ինտեգրացիայի խորացման վերաբերյալ կնքված պայմանագրով,
հաշվի առնելով միասնական աշխատանքային խմբի ստեղծման, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում քառակողմ համագործակցման զարգացմանն ուղղված կողմերի ձգտումները,
կրթության, գիտական աստիճանների և կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, նորմերի հաստատման ձգտմամբ՝ համաձայնվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Սույն համաձայնագիրը տարածվում է կրթության, գիտական աստիճանների և կոչումների