Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, ինչպես նաև, Կողմերի պետություններից մեկի կողմից կրթական հաստատության տրամադրած պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տարածում են գտնում այլ պետությունների տարածքում:

Հոդված 2

Բելառուսի Հանրապետությունում ընդհանուր հիմնական կրթության վերաբերյալ վկայականը, Ղազախստանի Հանրապետության կողմից տվյալ հիմնական դպրոցի ավարտական վկայականը, Ղրղզստանի Հանրապետության կողմից տրված հիմնական դպրոցական կրթության վերաբերյալ վկայականը և Ռուսաստանի Դաշնության կողմից տրված հիմնական ընդհանուր կրթության վերաբերյալ ատեստատը ճանաչվում են Կողմերի կողմից և համարժեք են կրթության շարունակելիության համար:

Հոդված 3

Բելառուսի Հանրապետության կողմից միջին ընդհանուր կրթության վերաբերյալ ատեստատը, մասնագիտական-տեխնիկական կրթության վերաբերյալ դիպլոմը, միջին մասնագիտական կրթության վերաբերյալ դիպլոմը, Ղազախստանի Հանրապետության կողմից տրված միջին կրթության վերաբերյալ ատեստատը, միջին մասնագիտական կրթության վերաբերյալ դիպլոմը, Ռուսաստանի Դաշնության կողմից տրված ընդհանուր միջին կրթության վերաբերյալ դիպլոմը, նախնական մասնագիտական կրթության վերաբերյալ դիպլոմը ճանաչվում են Կողմերի կողմից և համարժեք են Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում միջին և բարձրագույն հաստատություններում ուսումը շարունակելիս:

Հոդված 4

Բելառուսի Հանրապետությունում տրված մասնագիտական-տեխնիկական կրթության վերաբերյալ ատեստատը, Ղազախստանի Հանրապետության կողմից տրված մասնագիտական-տեխնիկական կրթության կամ մասնագիտական պատրաստման վերաբերյալ վկայականը, Ղրղզստանի Հանրապետության կողմից տրված մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ատեստատը կամ սերտիֆիկատը, Ռուսաստանի Դաշնությունում տրված նախնական մասնագիտական կրթության վերաբերյալ վկայականը ճանաչվում են Կողմերի կողմից և համարժեք են փաստաթղթերում նշված մասնագիտությանը համապատասխան աշխատանքի ընդունվելիս, եթե պետական նմուշի դիպլոմ տված կրթական հաստատությունները համապատասխանում են Համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված փոխադարձ ճանաչում գտած կրթական փաստաթղթերով սահմանված չափանիշներին:

Հոդված 5

Բելառուսի և Ղազախստանի հանրապետություններում միջին մասնագիտական կրթության վերաբերյալ տված դիպլոմները,Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում միջին մասնագիտական կրթության վերաբերյալ տված դիպլոմները ճանաչվում են Կողմերի կողմից և համարժեք են տվյալ դիպլոմները նշված մասնագիտացմանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի տեղավորելիս, եթե դիպլոմ տված կրթական հաստատությունները համապատասխանում են կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մարմնի կողմից սահմանված չափանիշներին:

Հոդված 6

Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տրված ոչ լրիվ բարձրագույն կրթության դիպլոմները ճանաչվում են Կողմերի կողմից՝ Կողմերից մեկի պետական տարածքում բարձրագույն կրթությունը շարունակելու համար:

Հոդված 7