Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մասնագետները, հասարակությունը ճանաչում են առավել անհետաձգելի, առաջնահերթ լուծում պահանջող:

115) Սոցիալական աջակցություն - քաղաքացիների որոշ կատեգորիաներին օգնություն ցուցաբերելու միջոցառումների համակարգ, ովքեր ժամանակավորապես հայտնվել են ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մեջ (մասամբ կամ լրիվ գործազուրկներ, սովորող երիտասարդներ և այլն), նրանց անհրաժեշտ տեղեկատվություն, ֆինանսական միջոցներ, վարկեր, ուսուցում, պաշտպանության իրավունքներ և այլ արտոնություններ մտցնելու ճանապարհով:

116) Սոցիալական եղելություն - հանգամանք, որը կախված չէ սուբյեկտի կամքից /դժբախտ պատահար, տեխնածին, բնապահպանական կամ տարերային աղետներ, երկրաշարժ, պատերազմ, գաղթ և այլ արտակարգ իրավիճակներ/:

117) Սոցիալական երաշխիք - ժամանակակից պետության և հասարակության կողմից մարդու և քաղաքացու իրավունքների իրացման ապահովման նյութական ու հոգևոր միջավայրն է, իրավաբանական ակտերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մարդու կյանքի իրավունքի, անհատական անվտանգության, սեփականությանն ու օրենքով նրա պաշտպանությանը, մտքի ու խղճի ազատությանը, նվազագույն աշխատավարձին, անվճար միջնակարգ կրթությանը ե անապահով ճանաչված շերտերի առողջապահությանը:

118) Սոցիալական ապահովության իրավունք - իրավունքի ճյուղ, որը կանոնակարգում է մարդկանց սոցիալական պաշտպանության նորմերը:

119) Սոցիալական փոխհարաբերության նպատակ - նյութական, հոգևոր, սոցիալական և այլ բարիքներ, որոնք կարող են բավարարել մարդկանց բազմակողմանի օրինական շահերը: Սոցիալական աշխատանքի փոխհարաբերությունները ունակ են ազդելու մարդկանց կամային հատկանիշների, ոչ գույքային /զգացական և հոգևոր վարքի/, գույքային, սոցիալական վիճակի վրա:

120) Սոցիալական հարմարվողականություն - սոցիալական տարբեր միջոցների օգնությամբ մարդու փոփոխվող միջավայրին հարմարվելու գործընթաց: Տարբերում են ակտիվ և պասիվ սոցիալական հարմարվողականություն: Սոցիալական հարմարվողականության հաջողության ցուցանիշ է անձի միջավայրում ունեցած բարձր սոցիալական կարգավիճակը և այդ միջավայրից լրիվ բավարարվածությունը: Ոչ հաջող սոցիալական հարմարվողականության ցուցանիշ է անհատի այլ սոցիալական միջավայր տեղափոխումը կամ մերժողական վարքագիծը:

121) Սոցիալական տարածություն - պայմանական հեռավորություն սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև: Տարբերում են մշակութային, մասնագիտական, սոցիալ-հոգեբանական, էկոլոգիական սոցիալական հեռավորություն:

122) Սոցիալական տարբերակում - սոցիալական ամբողջի մասնատման էվոլյուցիոն գործընթաց, որի ընթացքում ի հայտ են գալիս՝

- ֆուկցիոնալ մասնագիտացված ինստիտուտներ,

- աշխատանքի բաժանում,

- տարատեսակ մասնագիտություններ, կարգավիճակներ, դերեր, խմբեր և այլն:

123) Սոցիալական նույնականացում - արտաքին շրջապատի կողմից մարդկանց որոշակի սոցիալական խմբի պատկանելության ճանաչում:

124) Սոցիալական ստորակարգություն- /հիերարխիա/- իշխանության, եկամուտների, հեղինակության, ազդեցության և այլնի հանդեպ ստորակարգության կառուցվածք: Սոցիալական ստորակարգությունն արտացոլում է սոցիալական կարգավիճակի անհավասարությունը:

125) Սոցիալական տեղեկատվություն- գիտելիքների, տեղեկությունների, տվյալների և հաղորդումների համախումբ, որոնք ձևավորվում և վերարտադրվում են հասարակության մեջ, օգտագործվում անհատների, խմբերի, կազմակերպությունների, տարատեսակ սոցիալական ինստիտուտների կողմից՝ հասարակական, սոցիալական հարաբերությունների և գործընթացների սոցիալական փոխգործողության համար:

126) Սոցիալական շարժունություն - անձի և անձանց խմբի սոցիալական կառուցվածքում