Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ-ի համար։

ՀՀ Ազգային ժողովի վավերացրած կամ ՀՀ Նախագահի հաստատած ՀՀ միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ:

Եթե ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են վավերացված պայմանագրերի նորմերը:

Եթե ՀՀ Նախագահի հաստատած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են իրավական այլևայլ ակտերով, ապա կիրառվում են հաստատված պայմանագրերի նորմերը:

Պետք է նշել, սակայն, որ միջազգային իրավունքի նորմերի և կրթության մասին գործող օրենքների հարաբերակցության հարցը որոշակի բարդություններ և առանձնահատկություններ ունի: Նախ, որպես կանոն, միջազգային իրավունքի նորմերն անմիջականորեն չեն կարող կիրառվել, քանի որ առաջին հերթին դրանց մասին պետք է տեղեկացված լինի ցանկացած որոշում կայացնող կրթական իրավունքի սուբյեկտ հանդիսացող կրթական հաստատություն կամ գործադիր իշխանության որևէ կրթական մարմին:

Բացի այդ, կրթության մասին օրենսդրությունը պետք է արտացոլի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը: Ցանկացած կրթական հարաբերության հետ կապված խնդիր լուծելիս միջազգային պայմանագրի նորմերին կամ սկզբունքներին չհակասելը, պարզելը բավականին բարդ գործընթաց է: Իհարկե, ամենակարճ ճանապարհը ներքին օրենսդրությունը միջազգային ակտի պահանջներին համահունչ դարձնելն է:

Սակայն կա մի հանգամանք ևս՝ ինչպե՞ս վարվել, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը /դատական նախադեպը/ հակասում է միջազգային նորմին: Չէ՞ որ այն չկատարելը նախատեսում է քրեական պատիժ: Հետևաբար, այս դեպքում անհնար է, որ միջազգային նորմը գործի անմիջականորեն: Թեև միջազգային պայմանագրով նախատեսված նորմը չկատարելը նաև նշանակում է ՀՀ Սահմանադրությանը հակասել, սակայն փաստը մնում է փաստ, որ հարցը կարող է լուծվել միայն ժամանակի մեջ՝ այն էլ կա’մ ՀՀ Սահմանադրական դատարան, կա’մ Եվրոպական դատարան դիմելուց հետո:

Ներկայումս հաշվվում է միջազգային իրավունքի աղբյուրների մի քանի հարյուրյակ, որոնք ընդունվել են կրթական հարցերի շուրջ, որոնք պարունակում են առանձին նորմեր: Դրանք փաստաթղթեր են, որոնք ընդունվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՍԱԿ) Գլխավոր ասամբլեայի կամ նրա մասնագիտական բաժինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), մայրցամաքային, տարածաշրջանային, սահմանակից երկրների միջազգային կազմակերպությունների կողմից:

Կրթական հարցերով հանրաճանաչ նորմերը պարունակվում են ՄԱԿ-ի այնպիսի փաստաթղթերում, ինչպիսին է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների միջազգային պայմանագիրը, Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը և այլն: Նորմերի և սկզբունքների ամրացումը հետևյալ ակտերով ամբողջականորեն արտացոլում է կրթության զարգացումը 20-րդ դարի երկրորդ կեսին, որի իրացումը հանգեցնում է երկրագնդի բնակչության անգրագետների /անկիրթների/ թվի կրճատման, ինչպես նաև անհատի իրական ազատության, նրա ակտիվ ստեղծագործական գործունեության աճի:

Համաձայն մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, / ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձև/ հոդված 26-ի համաձայն՝ կրթությունը կոչված է որոշելու չորս փոխկապակցված խնդիրներ՝

1. նպաստել անհատի ամբողջական զարգացմանը,

2. սովորողների մեջ դաստիարակել հարգանք մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հանդեպ,