Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պաշտպանվել, տեղեկատվություն ստանալ իր գործունեության մասին և այլն:

Երաշխավորության ընդհանուր լեյտմոտիվ է հանդիսանում կրթության զարգացման բնագավառում բարձր վարպետության և որակավորման նշանակության գիտակցումը, յուրաքանչյուրի մարդկային, մանկավարժական և պրոֆեսիոնալ որակների գիտակցումը և հոգ տանելը այն մասին, որ մանկավարժական բնագավառի աշխատողներն ունենան համապատասխան մակարդակ, իսկ մանկավարժի մասնագիտությունը շրջապատված լինի հարգանքով, որին նա արժանի է:

Չնայած հայաստանյան օրենսդրությունը մեծիմաստորեն համապատասխանում է «Ոսուցիչների դիրքի մասին» Երաշխավորությանը /Հանձնարարականին/, և համապատասխանաբար ամրապնդում մանկավարժ աշխատողների իրավական կարգավիճակը, սակայն դեռևս վաղ է խոսել այդ միջազգային ակտին մեր օրենսդրության լրիվ համապատասխանության օգտին: Մասամբ, ՀՀ կրթական իրավունքում ամրագրվածներից բացակայում են՝

1․ Ուսուցիչների նկատմամբ կիրառվող մասնագիտական նորմերի սահմանումն ու պահպանումը, որոնք պետք է իրականացվեն մանկավարժական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդ կազմակերպություններն էլ իրավազոր են մշակել մասնագիտական էթիկայի օրենսգիրքը կամ մանկավարժների վարքագիծը:

2.Ուսուցիչների դրույքաչափերի սանդղակները պետք է երբեմն-երբեմն վերանայվեն, հաշվի առնելով այնպիսի գործոնները, ինչպիսիք են՝ կյանքի արժեքի բարձրացումը, կենսամակարդակի բարձրացումը երկրում՝ աշխատանքի արտադրողականության աճի հետևանքով կամ աշխատավարձերի ընդանուր բարձրացման միտումի հետևանքով: Դրա հետ մեկտեղ, թանկացման հետևանքով առաջացած ցանկացած հավելավճար պետք է դիտել որպես դրույքաչափի բաղկացուցիչ մաս, որն էլ պետք է հաշվի առնվի կենսաթոշակի չափի որոշման ժամանակ:

3.Որոշ մանկական վարակիչ հիվանդություններ պետք է դիտվեն որպես պրոֆեսիոնալ հիվանդություններ, որոնք առաջանում են ուսուցիչների մոտ երեխաների հետ շփվելիս, այն տարածաշրջաններում, որտեղ բուժծառայության սպասարկումը թույլ է զարգացած, ուսուցիչներին պետք է վճարել համապատասխան բուժման ճանապարհածախսերը:

4. Տարիքային /ծերության/, երկարամյա ծառայության նպաստներ պետք է սահմանվեն վերջնական աշխատավարձի այնպիսի չափով, որպեսզի ուսուցիչը կարողանա պահպանել իր բավարար կենսամակարդակը:

UNESCO-ն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում մանկավարժական աշխատողների հասարակական կազմակերպություններին, միջազգային իրավական նորմերը իրավական կյանքում իրացնելուն, նրանց մասնագիտական և այլ շահերի ու հետաքրքրությունների ձևավորմանն ու արտահայտմանը, նրանց իրավական կարգավիճակի ամրապնդմանը ներազգային օրենսդությունում: Հանձնարարականի համաձայն, պետական մարմինները պետք է խորհրդակցություններ անցկացնեն մանկավարժական կազմակերպությունների հետ՝ կրթական ոլորտի քաղաքականության և կրթական համակարգի կատարելագործման ուղիների որոշման ժամանակ: Միայն այդ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում կարող են լուծվել աշխատավարձի և աշխատանքի պայմանների հարցերը: Միաժամանակ, ոչ մի համակարգ, որը որոշում է աշխատավարձը ըստ ծառայության, չի կարող ներդրվել առանց նախապես խորհրդակցելու և համաձայնեցնելու շահախնդիր կրթական կազմակերպության հետ:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը կարող է և պետք է կիրառի Երաշխավորությունները /հանձնարարականները/՝ բարձրագույն կրթության մանկավարժական կադրերի կարգավիճակը սահմանելիս: Մասնավորապես, վերջինս պարունակում է սկզբունքորեն նոր կարևոր հասկացությունների սահմանումներ, որոնք օգտագործվում են ՀՀ օրենքում, բայց առանց բացահայտ սահմանման: Այդ հասկացություններն են՝ «Կրթական հաստատության ինքնավարությունը», «Ակադեմիական ազատությունը», «Հետազոտական գործունեությունը», «Գիտական աշխատանքը», «Խորհրդատվական-դասախոսական աշխատանքը» և այլն:

Երաշխավորությունները պարունակում են բարձրագույն դպրոցի աշխատողների աշխատանքային