Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիճակի չեղավ փրկելու իր անձը հրեաներից, որոնք նրան բռնեցին, և սպանեցին փայտի վրա,— ուրեմն նա ինչպե՞ս կարող է փրկել քեզ ինձանից։ Եթե անգամ իջնես ծովի անգունգը, կձգեմ իմ ցանցը և կբռնեմ քեզ, ապա կտեսնես ինձ այնպես, որպես չես կամենա»։

Հերակլեսը վերցրեց հրովարտակը և հրամայեց ընթերցել հայրապետի ու բոլոր մեծամեծերի առջև։ Այնուհետև մտան աստծո տաճար ե հրովարտակը փռեցին սուրբ սեղանի առջև, երեսներն ի վայր ընկան գետնին՝ տիրոջ առջև ու դառնությամբ լաց եղան, որպեսզի տերը տեսնի թշնամուց իրեն հասցրած նախատինքը։

Հերակլեսը և բոլոր սինկղիտոսները գերադասեցին թագավորության գահին նստեցնել Հերակլեսի որդուն, որը փոքրիկ մանուկ էր։ Իսկ Հերակլեսր պատրաստություն տեսավ, ապա նավեց արևելք, դեպի Քաղկեդոն։ Երկրում եղած պարսից զորքը չիմացավ [այս մասին]։ Հերակլեսը հավաքեց ամբողջ արևելյան զորքը, որ հասնում էր 120 հազարի, և դիմեց Խոսրովի վրա։ նա շարժվեց դեպի հյուսիս և ուղղվելով Կարնո քաղաք տանող ճանապարհով, անցավ Շիրակ, հասավ Դվին, ավերեց այն, ինչպես նաև Նախճվանը, Որմին։ Այնուհետ դիմեց Ատրպատականի Գանձակ [քաղաք], քանդեց այն, ավերեց Ահմատանը, Մայը, կործանեց կրակապաշտական մեծ կռատունը, որին անվանում էին Վշնասպ։ Կռատան դիմացի լիճը լցրեց դիակներով, սրի քաշեց ամենքին, ասուն, թե անասուն, տղամարդ, կին, թե մանուկ։ Խոսրով թագավորը զարհուրեց և պատրաստվեց փախուստի, քանզի մեծանում էր Հերակլեսի հաջողությունը պատերազմում և ամենուրեք, որտեղ էլ որ հանդիպեր պարսից զորքին, անխտիր կոտորում էր բոլորին, մինչև որ ոչ ոք կենդանի չմնաց։

Այս մասին ավելի վաղ իմացել է հին պատմագիրը, կանխատեսել նրանց կործանումը և ասել այսպես. «վայ կգա քե՛զ, ողորմելի պարսից երկիր, երբ բյուգանդական բազմախուռն զորքերն արշավի կելնեն քո դեմ, վրա կհասնեն, սրի կքաշեն և առաթուր կանեն ձիերի սմբակների տակ։ Վայ կգա քե՛զ, խեղճ, բայց քաջ այր և մեծանուն արքա, երբ բարձրյալը կմեկնի իր ձեռքը, որպեսզի կործանի քեղ և խորտակի

- 111 -