Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ լսեց այսքան և սրանից էչ առավել հանդուգն, առանց երկյուղի և մեծ համարձակությամբ ընդդիմաբանելը, հրաման տվեց փութապես սրով մարմնից Հատել նրա գլուխը․Դահիճները վերցրեցին երանելիին և տարան սպանման տեղը։ Իսկ նա իր ձեռքերը բարձրացրեց երկինք, աղոթեց, որպես զի կարողանա հաղթել նահատակությամբ։ Ապա մոտեցրեց պարանոցը դահճին, որը հատեց նրա գլուխը, և երանելի Հովնանը ավանդեց հոգին ճշմարիտ խոստովանությամբ, հանուն Հոր, Որդու և Սուրբ հոգու. նրան փա՛ռք հավիտյան։


Եվ երբ Բուղան կատարեց, ինչ որ մտահղացել էր Հայոց աշխարհի հանդեպ, դրան ավելացրեց նաև երկրից Հայոց մեծամեծներին վերացնելը, որպեսզի ոչ ոք չմնար ապահովության մեջ, և հատկապես, որպեսզի ոչ մեկը չկարողանար ընդդիմանալ նրա զորությանը։ Գրեց հանվանե նրանց, որ մնացել էին իրենց գավառներում, ամրոցներում, որպեսզի փութով ամեն տեղից, առանց կասկածանքի ու երկյուղի,հասնեն իր մոտ և տիրեն ամեն մեկն իր իշխանությանը, վայելեն արքունի պարգևներ ոԼ պատիվներ և հնազանդ լինեն թագավորին։ Ապա ելան յուրաքանչյուրն իրենց տեղերից և միմյանց հետևից եկան Բուղայի կանչով, հավաքվեցին միևնույն վայրում և եկան արաբացոց զորապետի մոտ։ Իսկ նա կարճ ժամանակ ներեց նրանց՝ առերես սիրով և խաղաղությամբ, մինչև որ գլուխ բերեց Ապումուսեի նկատմամբ կատարածը։ Իսկ երբ զորապետը հասկացավ, որ այնուհետև ոչ ոք Հայոց իշխաններից չմնաց, որ հավաքված չլիներ իր մոտ, այնժամ մերկացրեց կեղծ պատրվակը, որ սատանան սերմանել էր իր սրտում։ Եվ ըստ ազգատոհմերի, ըստ Հայոց իշխանների թվի, կազմեց զինավառված զորականների գնդեր, զինեց և պատրաստեց։ Այգաբացին, մինչ նրանք քնած էին յուրաքանչյուրն իր ննջավրանում, զորքը շրջափակեց սրերով, վահաններով, նիզակներով, վառած մոմերով և մտան ներս, ըստ իրենց զորապետի հրամանի։ Դրեցին նրանց ոտքերը երկաթե կապանքների մեջ, նստեցրեցին ուղտերին և շարժեցին դեպի Սամառա։ Նրանցից հանվանե ճանաչվում են իշխան Սմբատը՝ Հայոց սպարապետը, Գրիգորը՝Քութդիկի որդին և Մամիկոնյան իշխանը, Աղվանից իշխան Ատրներսեհը, Սյունյաց Գրիգոր իշխանը, Սմբատի որդի Սահ-