Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լը՝ Շաքիի տերը, որ ձերբակալեց Բաբանին, իշխանիկ Վասակը' Վայոց ձորիա ոերը, Սյունյաց Փիլիպե իշխանը,Գարդմանից Ներսես իշխանը, և ապա Եսայի Ապումուսեն,որ շատ պատերազմներ էր վարել։ Մնացին միայն Աշոտը'սպարապետի որդին, նրա եղբայրներ Մուշեղն ու Սմբատը,որոնց Բուղան թողեց տիրելու իրենց երկրին, զորապետի ու թագավորի հետ մինչ այդ նրանց հոր (ունեցած) մտերմութան համար, քանզի նա իր մտքի ողջ զորությամբ շարժվում էր նրանք կամքով։ Իսկ Վասպուրականի իշխանության մեջ մնաց Գուրգենը զորավարի փոխարեն, ինչպես նաև Արծրունյաց տոհմի մյուս ճյուղերը։ Եվ վերացրեց Հայոց երկրից բոլոր զորավոր տղամարդկանց, իսկ ինքը գնաց այնտեղից, մտավ Պարտավ' ձմեռելու և տեսնելու թե ինչ է անելու հետագայում Հայոց աշխարհի հանդեպ և ինչպես է այդ գլուխ բերելու։ Իր մոտից ոմն Իբրահիմի ուղարկեց Հայոց զորապետ, արքունի հարկերի վերակացու և տիրելու (հայոց) իշխանների փոխարեն։


                       ԺԲ

ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԱԾԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վասպուրական երկրից իշխանության վերացումից հետո Արծրունյաց ազգատոհմից մնացին այլևայլ (իշխաններ)՝ քաջն Գուրգենը և իր եղբայր Մուշեղը, Ապուջափրը, Ապումկդեմը, Վասակը, մյուս Վասակը և դարձյալ Վասակ [անունով] ուրիշը,Մուշեղը, Աշոտր, Սահակը և Արծրունյաց տոհմից ուրիշներ'իրենց ազատներով։ Եվ սկսեցին ավելանալ եղածի վրա այլ չարիքներ, քանզի միմյանց հետ կռիվներ էին անում իշխելու ցանկության պատճառով։ Բաժանվեցին միմյանցից և զորք գումարեցին Բուղայի սրից ու գերությունից փրկվածներից։ Կեսը Գուրգենին առաջ բերեցին իշխանության աթոռի համար, մյուսները՝ Ապուջափրին, ոմանք՝ Վասակին, ըստ այնմ որ ասել է Եսայի մարգարեն. «Այն ժամանակ պիտի բռնի մարդ իր եղբորը կամ ազգակցին և ասի՝ եղիր մեզ իշ֊