Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րող իմ անճարակ գիտությամբ ըստ պատշաճի տալ սրա ներբողականը, որը թողնում եմ արիշ, ավելի կարող և մտացի այրերի և ինձ ազատում մեծագույն պարսավանքներիցդ։Սակայն ես չեմ կարող ծուլանալ, ամաչել կամ սխալվել և որևէ մեկին, սրան ի զուգակշիռ, կտրիճ համարել, դրվատել,որպես դիմացկունությամբ, մարտիրոսությամբ սրան հավասարի։ Արաբացի ասպատակողների դեմ արյուն ու քրրտինք թափելով մարտնչեց հայրենի երկրի համար, իր հոգին ու մարմինը [դրեցJ Քրիստոսի սուրբ եկեղեցիների, նրա հավատացյալների, Հոր, Որդու, Սուրբ հոգու անարատ ու անբիծ պահելու համար։ Իբրև քաջ հովիվ, անձը մահվան տվեց հոտի համար և նմանվեց աստծո որդուն, ինչպես Պողոսն էր սիրում ասել «Որոնց առաջուց ճանաչում էր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդու պատկերին»*։ Այս թող բավականացնի մտառու անձանց, իսկ մենք, ինչպես պետք է, համառոտաբար առաջ կվարենք մեր պատմելիքը։


Բայց դու ինձ մի մեղադրիր, ով ուսումնասեր, որ մանրապատում չեմ շարահարում սրա բովանդակ գործերը։ Որովհետև ուրիշները մեկ-երկու կամ մի քանի գործ են կատարել, իսկ սրանց՝ գերազանցում են շատերի արածներից։ Այդ պատճառով այժմ գրում եմ համառոտ, ինչպես Պողոսն էր սիրում գրել եբրայեցիներին ուղղված թղթում, թե' «ժամանակը բավական չէ պատմելու»՝ Իսրայելի դատավորների և սուրբ մարգարեների մասին, և ասում է միայն այսքանը.«Որոնք հավատով հաղթեցին թագավորությանը**»։ Այսպես է գրում նաև Հովհաննեսը՝ Փրկչի մարդեղության խորհրդի մասին, ավետարանական գրքի վերջում։


Վասպուրականի իշխան Ապուպելճի որդի Գուրգենը Բուղայի [օրոք] և Հայոց կաթողիկոս Հովհաննեսի հայրապետության շփոթ տարիներին գործեց իմաստնությամբ, հակառակ չգնաց չարին։ Այլ երբ Բուղան մտավ Վասպուրական աշխարհ, Գուրգենը ելավ գնաց Մամիկոնյան իշխան Քուրդիկի մոտ' Բագրևանդ գավառ և մնաց այնտեղ, քանզի Քուրդիկը Գուրգենի քեռին էր։

  • Հոովմ․, Ը․ 29․
  • Եբր., ԺԱ, 32-33։