Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեցին պատերազմն ու փախան գնացին, ով որտեղ կարող էր։ Մնաց միայն հետևակազորը' լքված, առանց առաջնորդի։Նրա վրա էլ հարձակվեցին, սուր գործադրելով կոտորեցին և սպանվածների դիակներով լցրեցին դաշտաձև հովիտը։ Այնտեղի աղբյուրները և ծործորներից ցած քամվող ջրերը դարձան արյուն։ Իսկ ինքը՝ Իբրահիմը եկավ անցավ այն կողմ՝ Ռշտունյաց ոստանը և մնաց այնտեղ։ Ապա վերադարձավ իր տեղը' Նախճավան։ Իսկ Ապուջափրն անցավ Աղբակի կողմը. նրա մոտ հավաքվեցին բոլոր կողմերից զորագնդեր։Ապա վերադարձան, մտան Ռշտունյաց ոստանը և իրենց վրա իշխան կարգեցին Վասակ Կովակերին՝ Վահանի եղբորը։


Քաջն Գուրգենը լսեց արաբներից Վասպուրականի պարտության և Վասակի իշխանանալու մասին։ Ելավ ու փութապես եկավ հասավ Վասպուրական աշխարհը՝ սպարապետի կամակցությամբ։ Գալուն պես՝ արագությամբ վրա հասավ Զլմար և Սրինգ անուններով ամրոցներին, գրավեց դրանք, ձերբակալեց Վասակին, իր ձեռքը վերցրեց Վասպուրականի ամբողջ իշխանության զորապետությունը։ Եվ սկսեց հերթով շրջել ամբողջ նահանգում, ուր բնակվում էին արաբները, որոնք այնտեղ էին մնացել Բուղայի հրամանով։ Այլազգիներին հասցրեց մեծամեծ հարվածներ, կոտորեց նրանց սրով ու նետերով և վերացրեց արաբացոց այն բոլոր ցեղերին, որոնք բնակվում էին Վասպոորականի իշխանությունում։


Այն ժամանակներում Բուտել անունով ինչ-որ մեկը, Բուղայի հրամանով արքունի զորքով եկավ Գուրգենի վրա։ Նրա հետ էին նաև Բերկրիի քաղաքացիները, որ Ութմանիկներ են կոչվում, ինչպես և Վասպուրականի ազատները, որ միաբանել էին արքունի զորքին, թվով 2000 մարդ։ Միմյանց հանդիպեցին Որդոք գյուզի մոտ, Հայոց ձորի եզրին, որը տանում է դեպի Աբվանթունի գավառ։ Եվ Գուրգենն անհոգ ու ապահով բնակվեց այնտեղ 400 մարդկանցով։ Այնինչ աոավոտյան հանկարծակի վրա հասավ արաբացոց զորքը, իսկ Գուրգենն աճապարեց հեծնել ձին և ապա կազմեցին մարտպշարքեր և հարդարեցին ճակատ։ Վահանավորները փակեցին ճակատի աոաջակողմը և կանգնեցին հետևակազոր խիզախների թիկունքում։ Հայոց զորագունդը արիաբար հանդեսի