Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րատով 15 հազար զինավառ հեծյալներով արագաությամբ եկավ հասավ Աշոտի վրա, որը թողեց ամրոցի դեմ պատ երազմելը և ետ դարձավ գնաց աներկյուղ քաջասրտությամբ նրա դեմ, Գուրգենի օժանդակ զորքով։Նա ճակատ հարդարեց Վանտոսպից անդին, երկու բլրակների միջի քարաշատ, քարակակառ ու գոգաձև տեղում, որ նայում է Երիվարաց արկման' դաշտին, որը ներքև է Լեզք գյուղից, ուր հույժ դեղեցիկ առասպելարանում են Շամիրամի սպանած Արա Գեղեցիկի վերքերի սպիանալու մասին։Եվ ամիրա Հիսեն շարժվեց բազմաթիվ զորքով և առաջխաղաց դեպի Աքաղայու կատար կոչված բլուրը։


Իսկ Աշոտը մտրակեց սպառազեն երիվարին, զինավառվեց և պատրաստվեց մարտի։ Արշավեց համարձակ, ինչպես խաղագնդակը, իր սակավաթիվ [զորքը] համարեց բազմահազար, թեև 2000 հեծյաչից ավելին չուներ։


Այնժամ Գագիկ Ապուբվանիհայր Վահանը և ինքը Գագիկը ջանացին խաղաղեցնել նրանց։ Բայց [Աշոտի] չանսալու պատճառով Վահանը ետևի կողմից, գաղտնաբար հարվածեց նրա ձիու գարշապարին, և մեջքին վահան ունեցողի նժույգը կաղացավ։ Ապա Հիսեի մերձավորներից ինչ-որ մեկը, Սեմ անունով, առաջ շարժվեց և պատահեց [Աշոտ] իշխանին և Վահանի հետ խորհրդակից լինելով, կամեցան խաղաղ մնալ և վերջ տալ հրահրված կռվին, մարել սկսված պատերազմը։Սրան անսաց Աշոտը, ետ քաշվեց ու եկավ բանակեց Արտաշեսյան ավանում, իսկ Հիսեն՝ Վան քաղաքում։Նույն ժամանակ Դերենիկն ու Գագիկը գնացին և մտան Հիսեի մոտ, խոսեցին խաղաղության համար, տվեցին պատանդներ, հանձն առան [մուծել] արքունի հարկերը և նրան վերադարձրին այն ճանապարհով, որով եկել էր և չթողեցին մտնել Վասպուրական աշխարհը։ [Հիսեն] դարձյալ գնաց հասավ Պարտավ,Գարդարացվոց աշխարհը։ Իսկ մեր իշխաններն ստացան ավելի զորավոր ու հոյակապ անուն Հայաստանի մեջ, և այլևս նա չհամարձակվեց հանձն առնել մտնելու մեր Վասպուրական աշխարհը։


Արդ Աշոտր 19 տարեկան դառնալուց հետո, 16 տարի մնաց մեծ իշխան՝ Հայոց գերությունից առաջ,15 տարի** անցկացրեց գերության ժեջ։ Գերեդարձ լինելուց հետո, մեր աշխար-


13— Պաամություն Արծրունյաց տան