Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հում ապրեց դարձյալ 6 տարի և համարձակորեն կապվեց քրքրիստոնեական կրոնավորությանը,զղջաց քրիստոսին ուրանալու համար։


Pայց ինչ պիտի ասեմ այստեղ, քանզի թեպետև ետ դարձան հայտնապես Քրիստոսի՝ մեր աստծո երկրպագությանը,բայց շիտակորեն չենթարկվեցին կանոնական վճիռներին՝ ոչ միայն Աշոտը, այլև Հայոց բոլոր այն իշխանները, որոնք գերեդարձ եղան։Հեռացան վատթարուրացությունից, սակայն հրաժարվեցին կանոնական վճիռներից, քրիստոնյայի՝ իրենց անհաստատ վարքին խառնեցին անառակությունը, արբեցությունը, անկողնում պղծությամբ խառնակվելը և գարշելի ու սարսափելի խառնակությունը' արվապղծությունը, որը գերազանցում է երիքովյան անասնական խառնակությանը և սոդոմական լրբությանը, երբ անամոթաբար տղամարդը բորբոքվեց տղամարդով, երկնուստ բերել տալով դեզ֊դեզ ցանված հուրը՝ անվերջ կիզվելը, ինչը գերազանցեց մահաբեր ու կործանարար ջրհեղեղին։ Որովհետև նրանք դեպի կանայք մոլի լինելու պատճառով խառնակվեցին Կայենի դուստրերի հետ և կործանվեցին ջրով։ Իսկ ովքեր արուներից խառնակվում էին առուների հետ, այրվեցին ծծմբախառն հրով, իրենց վրա կրեցին հավիտենական հրի առհավատչյան և ապագայում երկրորդ անգամ պիտի մտնեն հավիտենական տանջանքների մեջ,որտեղ ջուրն անվերջ է, և հուրն անշեջ։ Ուրեմն եթե սոդոմայեցիք,որ իրենց [կատարածների] փոխարեն հատուցեցին հրի դատաստանով և դարձյալ պիտի տանջվեն, բոլոր աշխարհով,այնտեղ պիտի գնան, ինչպիսի՞ ակնկալությունը կարող է նրանց փրկել տանջանքներից։ Ուրեմն տես մեղքերը մեղքերի, տանջանքները տանջանքների ետևից են։


Բայց Աշոտը, երբ հասավ այս աշխարհից իր եքնելու ժամանակը, անհունապես զղջաց,հորդահոս արտասուքով խոստովանեց և արժանացավ միջնորդության։ Հուսաց քրիստոսի մարդասիրությանը,հետին խոսքեր ասաց մաքս աոնողին և ավազակին, աստծո որդու փրկարար մարմնից և արյունից հայցեց հավատով մեղքերի թողություն, հուսալով աստծո սիրուն։ Ես ոչ արհամարհում, ոչ էլ այպանում եմ զղջումն ու ապաշխարությունը, քանզի «ով կտա աստծո անունը, նա կապ-