Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի»* ։ Բայց եթե անհայտները կատարելանում են, ապա հազիվ թե սպիները վերանան, ըստ ինչ-որ մի սրբազանի կարծիքի։ Սակայն քրիստոսի հոր տանը կան բազում օթևաններ։ Թերևս հեռու մնան տանջանքներից, թեպետև փեսայի հետ չպիտի վայելեն հարսանիքը։ Եվ դուրս գալով այս անհուսությունից, զգացին աստծո քաղցրությունը։


Աշոտն սպառեց իր կյանքը՝ մեռավ Վանտոսպ գավառում,Հայոց 323 [874] թվականին, Հոռի ամսի 6-ին, հինգշաբթի օրը։ [Նրան] տարան թաղեցին իր մերձավոր ազգականների մոտ, Աղբակ գավառի Սուրբ Խաչ վանքում։


                                      ԺԹ
                           ԴԵՐԵՆԻԿԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՄԻՆ


Իսկ Դերենիկն օրըստօրե ավելի ու ավելի էր փույթ տանում երկրի շինության ու խաղաղության մասին, բարեկարգում,հոգ էր տանում և խնամում էր մեր աշխարհը։ Սրա օրոք երկրում դադարեցին ավազակություններն ու ասպատակությունները և հույժ վայելչացան, բարեկարգվեցին քրիստոսի սուրբ եկեղեցու կարգերը և ոչ մի տեղ չկար երկյուղ ու կասկած։ Նրան ծնվեցին երեք որդիներ. Սարգիսը, որին [անվանում էին]նաև Աշոտ' Հայոց 326 [877] թվականին, Խաչիկը, որն ուներ նաև Գագիկ [անունը] 328 [879]]-ին, և Գուրգենը։ Նրանք կայտառ, վայելչագեղ, պայծառ և ամենքին դուրեկան մանուկներ էին։ Ունեցավ նաև երկու դուստր։


Այն ժամանակներում տեր Զաքարիան վախճանվեց, 19 տարի Հայոց հայրապետություն [անելուց] հետո։ Նրան հաջորդեց տեր Գևորգը։


Բայց, Շեհի որդին, երբ մտավ Պարտավ, այնտեղ թողեց քաղաքապետ՝իր մերձավորներից մեկին՝ Ցամանիկ անունով,որը քաղաքի գլխավորների հետ հրաժարվեց իր պետին ենթարկվելուց։ Ուստի Հիսեն, Հայոց բոլոր նախարարներով հանդերձ, մեկ տարի պատերազմեց քաղաքի դեմ, բայց վնասել չկարողանալով, վերադարձավ Ասորիք։ Այսպես եղավ երկու անգամ։ Իսկ Յամանիկը մտադրվեց ելնել հայերի դեմ [կռվի],


  • Գործք աոաք.,Բ, 21,