Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամեցավ հպատակեցնել նրանց։ Հայոց իշխաններն իմացան նրա ծուռ դիտավորության մասին և համահաճությամբ գրեցին արքունիք, խնդրեցին Ահմադին' Հալթի որդուն, քանզի Յամանիկը իրար ետևից թղթեր ու լրատարներ էր ուղարկում մեր աշխարհի իշխաններին, [կամ ենալով] առաջ քաշվել հայոց վերակացության պաշտոնին։ Նա քողարկում էր իր դավաճանող կեղծավորությունը, հայոց բոլոր իշխանների, մանավանդ աոաջին գահին նստող Աշոտ իշխանաց իշխանին վերացնելու մտադրությունը։Բայց արաբների առաջնորդը կատարեց հայերի խնդրանքը և Հայաստան ուղարկեց վերը հիշված Ահմադին՝ Հալթի որդուն։ Եվ երբ նա մտավ Դատվան** ավանը, որը համարում էին իրենց սեփական ժառանգությունը, հայոց իշխանները ելան իրենց տեղերից և գնացին նրան դիմավորելու․ Գագիկ և Գրիգոր իշխանները, մյուս Գրիգորը' Վասպուրականի իշխանը, հայոց իշխան Աշոտ կյուրապաղատը, Մոկաց իշխան Մուշեղը, իշխանաց իշխանի եղբայր Շապուհը, Ապահունյաց բռնավոր Ապլբառ կայսիկը և ուրիշներ։ Սրանք բոլորը, զինավառված ու պատրաստ, առատաձեռն ընծաներով գնացին, որպեսզի վերցնեն նրան և տանեն մտցնեն Դվին քաղաքը։Բայց Յամանիկր, Ահմագը և Ապլբառը,ուրիշ արաբների հետ միացած' հղացան նույն չարագործությունը։ [Ահմադը] թուղթ գրեց Յամանիկին, թե՝<<Երբ կմտնեմ Դվին քաղաք, կպահանջեմ բերել արքունի հարկերը, և Հայոց իշխանները, կասկած շեն տանի և կգան ինձ մոտ։ Դու իմ դեմ կռվելու պատրվակով զորք գումարիր ու ելիր իմ դեմ պատերազմի. միասին կջարդենք նրանց և կզրկենք Հայոց իշխանությունից>>։


Իսկ իմաստությամբ լցված Աշոտը չմնաց անհոգ ու աներկյուղ, այլ հրամայեց լավ հսկել կամուրջների, անբնակ տեղերի, ձորերի ու կիրճերի մուտքերը։ Ոմանց ծածուկ գրեց, իմաց տվեց, թե՝ <<րայսինչ մարդիկ, այսպիսի ձիերով, որոնցից այսինչի մեջքի այսինչ տեղում դրված ամանի մեջ ծրարում պահված նամակ են տանում դեպի Ապահունյաց կողմերը. արդ հսկիր քո ճանապարհը»։ Դա ազդեցություն գործեց, և կատարվեց ինչ որ պետք էր։ Ձերբակալեցին լրատարներին, հանեցին թղթերը, իսկ մարդկանց պահեցին հսկողության մեջ, ոչ ոքի չհայտնեցին կատարվածի մասին։