Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց նրան բռնելու մի պատճառն էլ այսպիսին էր [Դերենիկը] փեսայացրել էր Կյուրապաղատի եղբայր Դավթին,նրան տալով իր քույր Մարիամին։ Ասում են, թե այս պատճառով [Դերենիկր] բռնեց [Աշոտին] և ցանկացավ [Դավթին] նշանակել Տարոնի իշխան, որ կոչվում է նաև Հայոց իշխան։Այդ կատարվեց որովհետև Դերենիկը հրամայեց իր ազատազորքին հետևել [Դավիթ] արքային և տիրել ամբողջ [Տարոն] աշխարհին,ամրոցներով հանդերձ։ Ապա Դերենիկր գրեց Հալթի որդուն՝ իր հրամանով հաստատել [Դավթին] իշխան։ Սա Տարոնի իշխան եղավ 7 տարի և վախճանվեց, թողնելով Աշոտ անունով զավակ։


Բայց Հիսեն՝ Շեհի որդին, բռնությամբ գրավեց [Տարոն] աշխարհը և այնտեղ կարգեց իր գործավարներին։Երբ Հայոց նախարարները դուրս եկան ամիրայի մոտից,նրա մոտ մնաց միայն Մոկաց իշխան Մուշեղը, որ երևելի ու փառավոր մարդ էր։ Նրա հետ էր նաև Վասակի որդի Դրիգորը,որը նույնպես հոգով զվարթ էր և լցված իմաստնությամբ,հոյակապ էր ու անվանի հայերի մեջ՝ լսողներին, ցանկալի,տեսնողներին' ուրախացնող։ Սա մեծացրեց ըստ ամենայնի հոգածությունը ճարտարության, իմաստնության, ուսման և շատ ուրիշ բաների նկատմամբ, ավելի քան իր հայրերն ու պապերը։ Սրանք բանակի մեջ կասկածեցին զորապետին,քանզի հայտնապես երևում էր, թե Ահմադն ինչ էր մտադրվել իրենց հանդեպ։ Նրանք հարմար Ժամանակ գտան և դարս եկան բանակից, փրկվեցին ինչպես այծյամը որսորդների հնարներից ու գնացին խաղաղությամբ իրենց տեղերը, իսկ նրան թողեցին լքված ու ամոթահար։


Սրանից հետո Ահմադը, իր հետ եղած կայսիկների զորագնդերով առաջխաղալով, գնաց մտավ Դվին քաղաք, որ թերևս կարողանա կատարել իր մտահղացածը' հասցնելու չարիք։ Եվ Իշխանաց իշխանը, որ ավելի բարձր, ավելի խելացի էր,քան հայաստանցի որևէ մեկը և ամենքից, որ ապրում էին երկնի տակ, ելավ գնաց նրա մոտ' փառավոր մեծարանքով և մատուցեց նրան շատ պարգևներ ու պատիվներ։ Բայց նա համառեց և ամուր մնաց նույն չարամիտ դիտավորոլթյամբ։Ջանում էր կործանել պղնձե պարիսպը, կոտրել երկաթե գավազանը, հովվին մատնել կորստյան և հոտին՝ ապականության։