Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց իշխանաց իշխան Աշոտը չհանդուրմեք և կամեցրսվ վերջ տալ նրա չար մտահղացումներին։ Մի օր, մինչ զորապետը հղփացել ու զեղխացել էր այնքան շքեղությունից ու մեծարանքներից, [Աշոտ] իշխանը կորովի տղամարդուն' Հայոց սպարապետ Աբասին, որն իր եղբայրն էր, հրաման տվեց զինավաովել, լինել կազմ ու կուռ, պատրաստ ու զորքի, զենքերի զարդերի ամբողջ կարելությամբ, ինչպես վայել է քաջ տղամարդկանց, պատրաստել նաև ձիերը և ի դերև հանել Ահմաղի չար մտադրությունները։ Եվ այն ժամին, երբ բարի լույսի գնացողները կամենում էին մտնել [Ահմադի] մոտ, սա հույս ուներ, որ մեծ իշխանը [նույնպեսJ կմտնի իր մոտ։ Այնժամ մեծ սպարապետը վահանավոր ու նիզակավոր զորագնդով ա֊ մուր շրջափակեց նրա վրանը, ապա մտավ ու մատուցեց այն թուղթը, որ նենգությամբ գրել էր Ահմադը Յամանիկին, դեպի Պարտավ քաղաք։ Իսկ նա նայեց գետնին, չկարողացավ վեր նայել, կորակնած էր, և անուժ, գուշակեց որ իր վրա է հասել օրհասը։ Սպարապետը բռնեց նրա ձեռքից, հանեց դուրս,քաջալերեց լինել աներկյուղ։ Ապա ելավ նստեց ջորու վրա, որ պատրաստել էին արդեն վրանի մուտքի մոտ։ Դուրս հանեցին զորաբանակից, վերադարձրեցին այնտեղ, որտեղից եկել էր։Իսկ զորքը նրա մոտից մեկնեց Ապահունյաց կողմերը. զրկվեցին զենքից ու զարդից, այլևս կողոպուտ չարեցին և գնացին իրենց ունեցվածքով ու ձիերով։ Իսկ Ահմադն անցավ գնաց Վասպուրական աշխարհով։ Նրա ետևից գնաց Աշոտի որդի Շապուհը, մինչև տարավ հասցրեց նրան Ասորեստան տանող ճանապարհի սկիզբը։


Բայց Տարոնի կյուրապաղատը դեռ Սևան ամրոցում էր, որը Հասանի՝ Վասակ ամբարշտի որդու ձեռքում էր։ Ոչ մի կերպ չկարողացավ հնար գտնել ելնելու վտանգավոր արգելանոցից, թեև շատերը հոգ էին տանում պատվական մարդու համար, մանավանդ հայոց կաթողիկոս Գևորգը, որ խնդրեց Դերենիկին՝ ազատ արձակել նրան։ Բազում անգամ թղթերով աղաչեց նրանց, բայց հանձն չառավ [ազատելJ։ Ինքն անձամբ հոգ տարավ և ելավ գնաց մեծ հոգացողությամբ՝ ազատելու նրան բանտի տառապանքներից։ Բայց և այնպես չկարողացավ գտնել վտանգից մարդուն [ազատելուJ ելքը։ Թողեց այնուհետև արարչի խնամքին ու շնորհներին։ Քանզի Տարոնի իշ-