Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանը հայրապետի պաշտոնի նկատմամբ մեծ հարգանք ուներ, [հայրապետը] նույնպես սաստիկ հոգ էր տանում նրա համար, թեպետ այդ գործում չկարողացավ օգնել։ Այնուհետև կյուրապաղատն սկսեց խարդախություն ծգել Դերենիկի ու նրա քեռորդի Հասանի միջև, որպես թե Դերենիկն ուղիղ չէ նայում նրան, այլ նկրտում է խլել նրանից ամրոցն ու գավառը։ «Խաղում անգամ,— ասում է,—ես այդ իմացել եմ նրա հավատարիմ խորհրդականներից։Արդ դու անփույթ ու անհոգ չպիտի մնաս դրա հանդեպ, անհապաղ պետք է հնար գտնես ի դերև հանելու նրա մտադրությունը»։ Հույժ անմատչելի էր ամրոցը, և բազում տարիների մեծ գանձեր էին մթերված այնտեղ, իսկ [ՀասանըJ պատանի էր տարիքով, երբ դարձավ իշխան, 15 տարեկան էր, քանզի <<Մանկությունն ու անխելամտությունր ունայնություն են>>,-գրում էր Սողոմոնը։ [ՀասանրJ թուլամորթաբար հրրապուրվեց այն մարդու խրատից, նրան վստահեց ամրոցն ու գանձերը և աչք դրեց իշխանասեր ցանկության։ Զորք գումարեց, այրուձի կազմեց, մեծամեծներին, գավառատերերին պարգևներ տվեց, բոլորին կանչեց օգնության, թիկունք լինելու, որպեսզի գործի ըստ նրա հավանության ու խրատների։Սակայն բացեիբաց չէր կարող [Դերենիկի] դեմ ելնել։ Անվայելուչ էր զորագունդ կազմելը և ճակատ հարդարելն ընդդեմ նրա։Ապա ամեն կերպ ջանաց ստապատիր ձևով ի կատար ածել իր անհաստատ մտահղացումը։ Ապա գնաց մտավ ամրոցը և կեղծեց հիվանդություն, իրեն դրեց մահամերձի տեղ։


[Մարդ] ուղարկեց Դերենիկի մոտ, թե'<<առանց հապաղելու փութա հասնել այստեղ>>։Ելավ գնաց կոչնակների ետևից հարազատի նկատմամբ գութից, սաստիկ հիվանդության վախից, [կարծեց], թե ինչպես տեղեկացրել էին կոչնակները, մերձիմահ ընկած է։ Եվ երբ գիշերն իջավ, խավարը թանձրացավ, և բոլորն սկսեցին քուն մտնել իրենց օթոցներում, հանկարծակի փայլեցին սրերը, վառվեցին մոմերը, [երևաց] դավադիրների խումբը, որոնց հետ նաև Հասանը։ Դրսից բախեցին այն դուռը, ուր մտել էր իշխանը։ Բռնեցին նրան,հանեցին


  • Հմմտ. ժող., ԺԱ., 10։