Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամրոցի ավելի բարձր տեղը և բանտարկեցին ներսում եղած սենյակներում։ Իսկ կյուրապաղատին ազատ արձակեցին' ըստ գործի հաջողության գնալու, ուր որ կկարողանա հասնել։


Այնժամ փութապես գուժկանը հասավ փառավոր իշխանաց իշխանին և տեղեկացրեց կատարվածի մասին։ Եվ որովհետև նա այն ժամանակ պաշարել էր Մանագկերտ քաղաքը Ապահունյաց աշխարհում, որին տիրում էր Ապլբառը, գուժկանները մեկնեցին այնտեղ։ Նրանց տեղ հասնելու ժամանակ թողեց [պաշարումը] և քաղաքացիներին տվեց խաղաղության հրովարտակ։ [Աշոտը] Գուրգենի, Մուշեղ Բագրատունու և կաթողիկոսի հետ փութաց ու եկավ բանակեց ամրոցի մերձակայքում, որտեղ արգելված էր Դերենիկը։ Կաթողիկոսը իմաստուն և մտացի հղացմամբ, քաղցր ու փափուկ խոսքերով համոզեց պատանի Հասանին, որի առաջ գրեց իր ճերմակ մազերին արժանի պատիվը և իշխանական մեծության բարձրագահությունր և ինչ որ հետևում էր դրան։ Միջնորդեց երդմամբ, խաղաղության ուխտով մոռանալ չարություններն ու կատարած վնասները և բաց թողնել Ղերենիկին։ Իշխանի և մեծ Հայրապետի աղերսանքով կատարվեց ասվածը և նրան հանեցին բանտարգելությունից, պատանդ թողնելով Գրիգոր-Դերենիկ Արծրունու որդի Գագիկին։


Նույն ժամանակ ոմանք մոտեցան Դերենիկին և ավելի ստույգ չարախոսեցին Դագիկ Ապումրվանի մասին, թե Կյուրապաղատի հետ մտադիր է անելու այն, ինչ գործեց Հասանը առանց օգուտի։ Բայց ստույգ ու ճշմարիտ էր, թե ոչ, մեզ չէ հայտնի, և լավ համարեցի չգրել անստույգը։ Բայց ինքը՝ Դերենիկը ստեց երդումն ու խաղաղության ուխտը, որ դրել էին իր ու Հասանի միջև, և, բռնելով նրան, բանտարկեց Նկան բերդի մեջ, իսկ նրա ամրոցը խլեց և իր հավատարիմներին կարգեց հսկելու նրան։ Տունն ու ստացվածքը խլեց նրանից, իսկ գավառի վրա նշանակեց իր գործակաքներին։


Բայց Ցամանիկը, երբ լսեց, որ Աշոտր անարգանքով ետ է դարձրել Ահմադին, և ի չիք դարձրել իրենց մտադրությունը հայերի հանդեպ, հասկացավ, որ մոտեցել է իր օրհասը։ Սկսեց հայտնապես հակառակվել Աշոտին, գոռոզանալ, ձեռնամուխ եղավ շրջաբերական թղթերով հեռացնել նրանից իրեն հնազանդվածներին' Վասպուրականի իշխան Դերենիկին, Ապլբառ