Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայսիկին' Ապահունյաց բռնավորին, նմանապես և այլոց, ում կարողացավ հրապուրել, Նույն ինքը՝ Յամանիկը, գրեց նաև Աշոտին Դերենիկի մասին, որպես թե սա ապիրատ մտացրություններ ունի Աշոտի դեմ, Եվ [այնպես] արեց, մինչև որ ճեղքեց, խզեց հայերի միաբանութւունը։


Իսկ Դերենիկը Հասանի հետ խոսե9 խաղաղության համար, խոստացավ վերադարձնել Սևան ամրոցը և իր գավառը.«Միայն թե,— ասում է [նա],— Գագիկ Ապումրվանին մի հնարով ինձ մոտ հասցնես»։ Որովհետև Գագիկը գնացել ամրացել էր Ճահուկ բերդում, կասկածվելով Դերենիկից, ըստ այն տեղեկության, որ Հասանը տվել էր Դերենիկին, ուստի Հասանը Դերենիկի հանձնարարությամբ մեկնեց Գագիկի մոտ՝ նրա ամրոցը և հավատացրեց, թե դժգոհ է Դերենիկից, որպեսզի դյուրությամբ ու հաստատ համոզի։ Ինչպես որ Դերենիկի նկատմամբ էր հաջողացրել' հիվանդության կեղծելով, նույն ձեվով գլուխ բերեց նաև Գագիկի հանդեպ, Երբ Գագիկը անհոգ ու անկասկած քնած էր, Հասանը մերկացրած սրերով սպառազինված փոքր զորագնդով, այրվող մոմերով, վրա հասավ և կապեց նրան երկաթե կապանքներով։ Իսկ Դերենիկը փութաց նրա մոտ, վերցրեց Գագիկին և սպառազեն պահպանությամբ ուղարկեց նրան Վանտոսպ՝ Վասպուրականի տիկնոջ մոտ, կարգադրեց պահել զգուշությամբ։ Քիչ ժամանակ հետո Դերենիկը ելավ գնաց ճվաշ գավառ, ձմեռելու Մառական ավանում։


Այստեղ ինձ համար հեշտ չէ պատմություն շարահարելը։Ապշում եմ, երբ մտաբերում եմ աղետները, երբ մտածում եմ գրել հիշատակարանս։Ձեռքերս թուլանում են գրելիս։ Իբրև ծննդաբերողի, ինձ վրա են հասնում երկունքի ցավերը,երբ կամենում եմ գրել այս աղետաբեր լուրերի մասին։Ինձ համար ցավ է,որ նախատողից ջարդվեցի խորտակվեցի։Արտասուքները պղպջալով, ինչպես եռացող կաթսայից,դուրս են թափվում [աչքերիցս]։ Անհուսալի տարակուսանքն է ինձ պաշարում եղածների համար։ Առավել քան անդնդակուտակ հողմերի հուզած ծիրանագույն, լեռնացած ալիքները, վիշապաձայն գոչյունները, նույնպես և մարդկանց հավետ ահաբեկող, վրրդովվող փոթորիկն իր եռուն ընթացքով, բռնությամբ խուժում են ազատ սրտիս և ուղեգիր մեջ։ Շատ եմ փափագում միատեղ