Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հավաքված իմաստասերների, որպեսզի ողբով ճոխացնեմ ասելիքս, քանզի վրա հասած այսքան աղետների վրա ուժ չունեմ դամբանական ողբեր երգելու։Այս պատճառով դուրս եկա այս մեծ գիտության ասպարեզից և կարոտելով զորեղ ու մտաահարուստ այրերի, բավականացա պատմության իմ անշնորհք դրվածքով, ինչպես կարգն է, պահանջվածն առաջ վարելու համար։ Թերևս գործակիցներով եմ հանդգնելու առաջ տանել ողբալից պատմությունս։


Երբ Դերենիկը գնաց Վասպոլրականի իշխանների ձմեոոցը,մեկնեց դեպի Ընծայից ձորը, որի ճանապարհն անցնում էր Հեր քաղաքի գավառով։ Ազատազորքից նրան արգելեցին, քանզի նրանք լսել էին, որ շրջաբերական թղթով Աշոտ իշխանաց իշխանը դարան էր պատրաստել նրա դեմ, բայց չանսաց։Ասացին թող տեսնենք, թե Լուրերից ինչ դուրս կգա։Բայց նա չանսալու պատճառով մնաց անդրդվելի և գնաց գիշերեց Փեռոտակ գյուղում, քաղաքի դիմաց։Իսկ քաղաքապետը,որին Ապլբերս էին կոչուԱ, պարսկական զորքի օժանդակությամբ երկար ժամանակ սպասում էր նրան չարությամբ։Զորք գումարեց, ելավ նրան րնդառաջ։Այգաբացին հրավիրակներր փութացնելով ասացին.<<Եկ, հանդիպենք միմյանց սիրով ու խաղաղությամբ»։ Ազատանին արգելեց նրան, սակայն բնավ չանսաց ոչ ոքի։ Այն, որ երկուսի աշխա՛րհներն էլ ընդհուպ միացած են իրար,և քաղաքը հովտաձև դաշտում է,նպաստում էր վայրի մարդասպաններին լինելու ավելի քաջասիրտ։[Դերենիկը] իրեն պատահած հրավիրակններին հղեց պատասխան տանելու նրան։Եվ Լրտեսները մութալով ասացին քաղաքապետին. «Ահա հեռացել է զորքից և ընկած որսի ետևեից, անհողությամբ ու անզգՈւշությամբ գալիս է այսինչ տեղը։ Արդ, փութա պատահել նրան,քանզի աստված մատնել է նրան քո ձեռքը»։ Նրանք վազեցին ճեպով, հախուռն հարձակմամբ, սպառազինված այրուձիով։Իսկ Դերենիկը հանդարտ ճեմում էր սիգաքայլ երիվարով և սպառազինված զորագնդի առջև, միայնակ, առանց ուղեկցի,հասավ առուների միջև [ընկած] տեղը։ Թշնամու զորքը ճեղքվեց այս ու այն կողմ և նրան առավ իր մեջ։ Նույն ժամանակ բազմությամբ շրջափակեցին նրան և պահեցին ինչպես ամուր անբավում, շուրջը ձգեցին մահաբեր ցանցը, քաջ