Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նահատակին կործանելոլ համար։Քաղաքապետը, ինչպես Հուդան էր համբուրել տիրոջը, նշան էր տվել և ասել. «Երբ որ կհամբուրեմ նրա այսինչ տեղը,դուք նիզակի ուժով խորունկ վերք կհասցնեք նրան։


Եվ նույն ժամանակ մերկացրած սրերով, նիզակներով,հախուռն հարձակվեցին վրան, ինչպես արյունարբու, մարդակեր գազաններ, սրախողխող արեցին ու սպանեցին նըրան, և խավար դարձրեցին Վասպուրական աշխարհը, որտեղ ապրում էր իշխանը։[Դերենիկը] քառասուն տարեկան էր,երբ մեռավ։Այնժամ ողորմագին տչքերը շրջեց իր քաջ նիզակիցների կողմը,թե ո՞վ արդյոք իրեն օգնության կհասնի։Բայց որովհետև տերը նրան մատնեց նրանց ձեռքը,ինչպես ասել է Դավիթը՝ «տիրոջ ահը եղավ ամենքի վրա»*,ուստի յուրաքանչյուր տղամարդ մազապուրծ փախավ գնաց իր աշխարհը։Ձերբակալեցին միայն Ամատունյաց նահապետ։Ապուսակրին, և աոան գնացին դեպի քաղաք, վերցրին նաև սպանվածի գին և տարան իրենց հետ, պարծենալու համար։


Այստեղ հիշվեցին, կատարվեցին սողոմոնյան առակները, ըստ որոնց՝<<աներկյուղն ընկնում է որոգայթի ու վիհի մեջ այնպիսի տեղ, որտեղ հավիտյան այցելություն չպիտի լինիի։Իսկ վախկոտության մասին, ընդհակառակը, ասում՝<<Վախկոտությունն ապրեցնում է»***։ Իսկ եթե վախկոտների համար երկյուղը հարգի է արիությունից, ապա քաջերը որքան շատ արիություն պետք է ստանան, երկյուղից իրենց պատսպարելու համար։ Ինչպես Դավիթն է ասում,«զգուշացա և չշփոթվեցի»****։ Եվ ինչ֊որ մեկ ուրիշը արտաքին իմաստուններից***** ասում է. <Աներկյուղի հետ ճանապարհ մի գնա»։Բայց ավելի ճշմարիտ են Սողոմոնի խոսքերը, ըստ որի «վա՛՛յ մեկին, երբ կընկնի, ո՞վ կվերցնի նրան*******։ Եվ թե՝ «երկուսը լավ են, քան մեկը, քանզի եթե մեկն ընկնի, մյուսը կկանգնեցնի»*******։


  • Գործք առաք., Ե., 5։
    • Հմմտ. Առակ., ԺՒ-, 23։
      • Հմմտ. Աոակ., ԺԸ., 8
        • Հմմտ. Սաղմ., ՃԺՒ, 60
          • Ի նկատի ունի հիկար Իմաստունին
            • ժող., Դ, 10,
              • Ժող. Դ, 9—10