Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էվ վաճառականները խնդրեցին նրա դին, նույն գավաոի եպիսկոպոս Դավիթի ձեռքով պատանեցին և դրեցին տապանի մեջ, տեղի եկեղեցում։Իսկ մեկ օր անցնելուց հետո Դերենիկի որդի Աշոտը գնաց,առավ նրա դին և տարավ թաղեց իր նախնյաց մոտ, Աղբակ գավառի Սուրբ Խաշ վանքում։ Վասպուրական աշխարհը հավաքվեց և 10 ամիս մեծ սուգ արեց նրա համար:


Այնուհետև եկավ Շապուհը՝ Աշոտ թագավորի որդին և իշխանությունը տվեց Աշոտի՝ Դերենիկի որդու ձեռքը, իր հոր փոխարեն։Իսկ Գագիկին՝ նույն Ապումրվանին, ոստիկան կարգեց աշխարհի վր՝ տիրելու որպես փոխանորդ, քանզի հույժ մատաղահասակ էին Դերենիկի որդիները.Աշոտն 9 տարեկան էր, երբ մեռավ Դերենիկը, Գագիկը' 7, Գուրգենը' 5 տարեկան։ Եվ թեպետ Գագիկ Ապումրվանը հոգ էր տանում,խնամում մեր աշխարհը, սակայն ազատների բազմությունը սիրով չնդունեց նրան և մնաց տարակուսանքի մեջ։Բայց որովհետև Գագիկը հույժ լցված էր իմաստությամբ, տեղի էր տաքիս երկրի բոլոր գավառապետներին, զորագլուխներին, նրանց հետ վարվում էր իմաստությամբ, խորագետ հնարներով,յուրաքանչյուրին մեծարում էր գահով ու պատվով և ցանկանում հաճոյանալ նրանց։


Սրանից հետո Հայոց թագավոր Աջոտը եկավ մխիթարելու իր դստերն ու թոռներին և ավելի ևս մեծացավ Աշոտի իշխանության հաստատությունն ու Ապումրվանի ոստիկանությունը։


Բայց տիկին Սոփին Դերենիկի մահից հետո ապրեց մեկ տարի և ութ ամիս ու վախճանվեց։ Տարան թաղեցին նույն Սուրբ Խաշ վանքում։


Սրանից հետո նրա որդիները' Գագիկը, Աշոտը և Գուրգենը կանոնեցին նրանց հիշատակը Սուրբ Խաշի տոնին և սուրբ եկեղեցուն տվեցին 4 ագարակ, Փշոց վանքը, Ահավանք ագարակը, որը [Աղթամար] կղզու եկեղեցու դիմացն է և Մանակերտ ժայռը, որը [կղզու] դիմացն է հարավակողմից,Բերկրին և բազում այլ տեղեր, որ թագավորի որդիներն իրենց հոր և մոր մահից հետո հանձնեցին Աղթամարի Սուրբ հրաչի կարիքների համար։ Սրանց հրամանները հաստատուն են ինչպես վեմը, և եթե որևէ մեկը ջանա խախտել,