Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աստծո հրամանով նա չի ժառանգի իր աթոռն ու թագավորումթյունը։Իսկ եթե որևէ մեկը կամենա հաստատել, կմնա անսասան այս աշխարհում. ամեն։


                                          ԻԱ
                           ՍմՄԲԱՏԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ ԱՇՈՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Այն մամ տնակներում Հայոց Աշոտ թա գավորը բարվոք ծերության մեջ փոխվեք այս աշխարհից, փափկացած ու հղփացած խրախճանքներից՝ «նրա ձեռքն ամենքի վրա էր և ամենքի ձեռքըր' նրա վրա»*։ Նրա թագավորության ժամանակն անցավ հույժ վայելչորեն՝ հինգ տարի իշխանական ճոխությամբ,25տարի որպես Իշխանաց իշխան, 4 տարի թագավորական շքեղությամբ և մեռավ Հայոց 339 [390] թվականին հայոց կաթողիկոս Գևորգի հայրապետության 75-երորդ տարում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Սմբատը, որը քաջահայտ և հույժ խելացի տղամարդ էր, եռանդուն բոլոր գործերում, որոնք կատարվում են երկնի տակ պատշաճաբար ու անաչառորեն, հաճո աստծուն և մարդկանց համար լավ։


                                         ԻԲ
                        ԴՎԻՆ ՔԱՂԱԾԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ ՍԱՍՏԻԿ ՇԱՐԺԻՑ


Հայաստանում [Սմբատի] թագավորելու երրորդ տարում աստվածատուր բարկությամբ գետնի խորքերում հորձանքի պես դղրդյունով միմյանց բախվեցին անդունդը շարժող [ուժերը], հորձանք տվեցին, ցնցումով հիմքից շարժեցին, տապալեցին։ Երկրի խորքերում սանդարամետական սահմանում թուլացած, ամուր փակված բարկության հողմերը փչեցին խավար ջրերի մեջ, խորքերը բացող ալիքներով տատաներին երկրի խոր ընդերքի կարծր, անշարժ ու անկշռեչի անբավու-


  • Ծննդ., ԺԶ. 12,