Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունy և վեր մղեցին երկրի երեսy՝ Արտաշեսի քաղաքի դիմաց, որին անվանում են Բլուր, և որտեղ է թագավորանիստ Դվին քաղաքը՝ մարդաշատ, պաավարված պարսպավոր պատնեշներով, հղփացած ու հափրացած վաճառականությամբ,տեսակ֊տեսակ պղծություններով։Այն հիմքից տապալեք,դժոխքի պես լայն բացեց իր բերանը, շատերին վիժեցրեց անդունդը։Նրանցից ոմանց տներն իսկ գերեզմաններ դարձան իրենց համար։ Կորխային բանակի պես բնակության տները թաղվեցին անդունդի խորքում, չխնայվեցին ինչպես նինվեացիները,որոնք զղջացին։Բայց Դվինի քաղաքացիների քարեղեն սրտերի պատճառով չխնայեց նրանց։Սրբատեղիները, աղոթքի տները նույնպես ներգործվեցին շարժից, ճեղքցցվեցին, պատերը խախտվեցին ինչպես Ոզիա թագավորի մահվան ժամին,Եսայի մարգարեի ժամանակ,երբ սերովբեների ձայնից շարժվեց տիրոջ տաճարը,մինչև դռների բարձրանալը։ Նույնպես և Զաքարիա մարգարեի ժամանակ գեետը շարժվեց մինչև Ձիփենյաց լեռը։Ասվում է,թե շարժից խեղված մարդկանց թիվը ավելի քան 70 հազար էր։ Այս շարժրն ավեչի սաստիկ էր, քան այն, որ եղավ հայոց կաթողիկոս Զաքարիայի ժամանակ, հայերի գերությունից 7 տարի հետո։


Այնտեղ էր նաև Ռշտունյաց երանելի եպիսկոպոսը' սրբազան Գրիգորը,որը յուրայինների հետ չկարողացավ փրրկվել, երբ նույն ժամին աղոթում էր լեռան վրա։ Նրանցից ոմանք նույն շարժից մնացին այնտեղ փլվածքի տակ։


Բայց երանելի հայրապետ տեր Գևորգը տրտմեց ավելի սաստիկ, քան տիեզերական կործանման ժամանակ' Նոյը։Գրիգոր եպիսկոպոսի հետ, ինչպես Աբրահամը վաղնջական,Սոդոմի կործանման ժամանակ, աղաչում էր մարդասեր աստծուն, ապա թողեց Դվինը և գնաց բնակվեց Նոր քաղաքում,մեծ եկեղեցու մեջ, որր սուրբ Գրիգորի անունով շինել էր երանելի տեր* Ներսես երկրորդը՝ հայոց կաթողիկոսը։


Սրանից երկու տարի հետո բյուգանդական զորքը պաջարեց Կարին քաղաքը, ապա ետ դարձան այնտեղից և իրենց կամքով թողեցին գնացին։ Նույն տարում մեռավ Տարոնի տերը՝ [ԴավիթJ արքան։Հիսեի որդի Ահմաղը բռնությամբ նվաճեց նրա երկիրը։ Եվ [ՏարոնիJ իշխան Գուրգենը՝ [ԱշոտJ կյուրապաղատի որդին, նենգությամբ սպանվեց Ահ֊