Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մադի զորագլուխներից։Նա քաջ ու երանելի տղամարդ էր ևՀայաստանում' հույժ հայտնի։


Բայց Դերենիկի որդիները՝ Աշոտը,Գագիկը և Գուրգենը աճեցինք հասակ առան մարմնով, ոչ պակաս չափով հարստացան մտքով, հայտնի դարձան , զուգընթաց նաև բողբոջնցին, կատարելագոծվեցին իրենց մտացիությամբ։ Ուրախ ու զվարթ խրախուսանքով միմյանց հուսադրեցին տիրաբար,հոգատարությամբ խնամք տանելու երկրի շինության համար,և սուգն ու տրտմությունը, որ կրում էր մեր աշխարհը, Դերենիկի մահվան պատճառով, փոխեցին ուրախության, խնդության։Ցույց տվեցին եղբայրական հնազանդության օրինակ,աննման վայելչությամբ մեկմեկու լավ համարեցին, հավասար վերաբերվեցին իշխանական գահի զորությանը։Միայն ծննդյան տարիների պատճառով վստահեցին Աշոտին տալու իշխանական պատիվը։Բնավորություններով միմյանց չհառակվելով, երկիրը բաժանեցին երեք մասի. Աշոտը, ինչպես վերևում ասացինք,ստացավ նախնյաց իշխանությունը,այլև աշխարհի մեծ մասը, մինչև Նախճավանի ամրոցը,իսկ Գագիկը' Ռշտունյաց կողմերը,մոտակայքի այլ գավառներով և որքան որ կարողանա հասնել ուժով։Ավելի այն կողմ' նաև Մոկաց աշխարհը։Գուրդենին ի բաժին հասավ արևելյան կողմերը' Աղբակից արևելք գտնվող գավառները՝ամբողջ Պարսկահայքը,մինչև ուր որ հնար չիներ ձեռք բերել։ Եվ սրանք այսպես էին։


Iսկ Ապումրվանy ոստիկանության համար պատճառ բերեց նրանց մանկահասակությունը և մտքի երեսաններy ձգեց իշխանական ցանկությունների ետևից, սակավ առ սակավ սկսեց գրավել ամրոցները' Նկանը Թոռնավան գավառում,Կոտորի* ամրոցը Ընծայից ձորում,Սևան ամրոցը' Էմբա փորում։Իսկ ամրոցաբնակ մյուս աղատներին օրըստօրե բաշխում էր պարգևներ պատիվներ և կամենում էր նրանց կապել իրեն հետ։ Վասպուրականի ազատները իմացան նրա մտադրությունների մասին և չկամեցան թևակցել Գագիկ Ապումրվանին և անխռով ու հանդարտ ջանացին մի ելք գրտնել։ Ոմանք խորհրդածում էին այսպես, ոմանք այնպես։Բայց շատերի դիտավորություններն այս ժամանակ միատեղվեցին։


Աբուսաճի որդի Ավշինը, որ հզորապես ու հաղթությամբ