Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխավորում էր պարսկական հարստությունը, կամեցավ ձեռք զարկել տիրելու նաև հայերին։ Հեռու մնաց բռնանալուց, մեկ առ մեկ թղթեր ուղարկեց իշխաններին, ամենից շատ Աշոտ իշխանին և իր եղբայրներին։ Նրանք տեղեկացել էին պարսկական իշխանների վրա նրա բռնանալու,նրանց կրածների մասին և հաշվի առան խառն դրակցությունը նրանց երկրի հետ,որ միգուցե իրենք և իրենց երկիրն էլ կրեին, այն ինչ եղել էր պարսից երկրռւմ,համաձայնության ձեռք տվեցին նըրան՝ մնալու հպատակության մեջ։


Եվ Աշոտը, առանց երկյուղի, համարձակությամբ ելավ գնաց Ավշինի հրավերների ետևից։ Իսկ Հայոց թագավոր Սմբատը անվայել համարեց Աշոտի մեկնելն Ավշինի մոտ.մտածեց, որ միգուցե իշխաններից ուրիշներն Էլ կհետևեմ նրան և կգնան։Նա արգելեց Աշոտին,որը սակայն չանսաց ոչ ոքի։ Այնժամ Սմբատ թագավորը հույժ զայրացավ ու գրեց Գուրգենին' Անձևացյաց տիրոջը և Գագիկ Ապումրվանին, ասելով,<<Բնական արդարությամբ Վասպուրական աշխարհը եղել է ձեր ժառանգությունը և ձեզ արտաքսելով, այն թողել են Աշոտի նախնիներին։ Ուրեմն ելեք այդ աշխարհի դեմ համարձակ ու զորությամբ, և այդ երկիրը կդառնա ձեր ժառանգությունը>>։ Այս հրամանը փութով ի կատար ածվեց, ըստ նրանց իշխանասեր ցանկության։ Եվ հարձակվելով մեր աշխարհի վրա,այն կիսեցին երկու բաժնի։


Ապա եկան պատերազմելու Վան քաղաքի ամրոցի դեմ։Եվ որովհետև [Սվշինի մոտվ գնալիս Աշոտը Վանում թողել էր Վասպուրականի տիկին Սեդային և ամրոցի ռազմի պատրաստությունը վստահել էր Հիսեին և եղբորը' Թադևոսին,որոնց անվանում էին Շերեփի որդիներ՝Ակեացի տոհմից և որոնք քաջ էին և հմուտ անվան ում էին Շերեփի որդիներճ Ակեացի տո հմից և ո. րոնք քաջ էին ու հմուտ պատերազմելու մեջ, պատերազմեցին երեսուն օր, ոչնչով չկարողացան վնասել։Հիսեից պարտվում էին, քան թե հաղթանակ կորզում, մինչև որ բերդի միջոցները պակասեցին, մանավանդ ջուրը։ Նրանք ակամայից լքեցին,թուլացրեցին մարտը և ամրոցը տվեցին Գագիկ Ապումրվանին։


Եվ մինչև մեր երկիրն այսպիսի խառնաշփոթության մեջ էր,եղածի լուրը հասավ Ավշինին և իշխան Աշոտին, թե՝ <<երկիրը տարակույսի մեջ են քո ամրոցների տերև֊


16— Պատմություն Արծրունյաց տան