Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րր. արդ ջանա անհապաղ վերջ տալ, քակտել նրանք միասնական դավադրությունը>>։Որից չհամբերելով, Աշոտը Ավշինի զորքով եկավ նրանց վրա, որոնք տեղի տվեցին և գնացին իրենց ամրոցները, իսկ Վասպուրականի զորքը գնաց Աշոտի ետևից։


Բայց Գուրգեն Ապուպելճը սրտանց ցանկանում էր գրավել երկրի մի մասը, մանավանդ Ռշտունյաց Ոստանը,որն իր հոր սպանման տեղն էր, և համարում էր նրա արյան գինը։Իսկ Ապումրվանը կեղծավորությամբ ասում է Աշոտին.<<այն պատճառով մտա այս երկիրը, որպեսզի Գուրգենր բռնությամբ չխլի երկրի ամրոցները և ուժով իր կողմը չձգի քո զորքը։Ուրեմն ինձ հետ խաղաղություն արա և երկուսիդ միջից կվերանա կեղծավորության պատրվակը>>։Իսկ թաղցրաբարո իշխան Աշոտը, որ հեզ էր ու լցված ամենայն բարությամբ, տեղի տվեց ասածին։ Ապա հասան նույն տեղն ու եկան Ջուղան հովիտը, որտեղ կամարաձև մի տեղում բանակել էր Գուրգենը բազմաթիվ զորքով։ Գուրգենը խոսեց Աշոտի հետ հայտնապես է ինչ որ մտածում էր, և իշխանի չանսալու պատճառով նույն ժամանակ պատրաստվեցին մարտի։ Բայց Աշոտը, թեև իր հետ քիչ զորք ուներ, չձգտեց վերջացնել պատերազմը։ Նրանց միջև կանգնեց Ապումրվանը, համոզեց ու հանդարտեցրեց միմյանց միջև բռնկված պատերազմը, և Գուրգենը ետ դարձավ գնաց իր գավառը, Կանդավար ամրոցը։Բայց փոքր֊ինչ հետո նրա կյանքը վերջ գտավ՝խրոխտ ձինվար գցեց ու մեռցրեց տղամարդկանցից ամենաքաջին և իշխաններից վսեմագույնին՝ Հայոց մեծերի քաջ զորավարին։


Բայց Ապումրվանը իշխանասիրությամբ նյութում էր գահակալելու մեր աշխարհը։ Եվ քանզի այս երեքը' Դերենիկի որդեները' Աշոտը, Գագիկը և Գուրգենը միմյանց հետ կապված էին անքակ ու անխզելի միաբանությամբ, հենվել և հույսները դրել էին միմյանց վրա, որպես ամուր քաղաք և պղնձի պարիսպ, [Ապումրվանի] դիտավորությունը չէր կատարվում։Իր ներսում կուտակած ցանկության ալեծուփ ալիքները դադար չէին տալիս նրա մտքերին։ Ապա նրանք դեն գցեցին Ապումրվանի հանդեպ ունեցած կասկածները և եկան նրա մոտ առանց երկյուղի։Իսկ նա հարմար պահը գտնելով, նրանց միասին բռնեց և ուղարկեց երկրի ամրոցները, կապելով եր֊